Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում ներկա է գտնվել նոր կազմով հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստին, որի ընթացքում անցկացվել է հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրություն։
Հայաստանի ճարտարապետների պալատում տեղի է ունեցել ճարտարապետների պարգևատրման արարողություն, որին մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը և ոլորտի ներկայացուցիչներ։
«Սիրելի՛ ճարտարապետներ, հարգելի՛ գործընկերներ,
Ջերմորեն շնորհավորում եմ մասնագիտական տոնի՝ Ճարտարապետության համաշխարհային օրվա առթիվ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր կատարած այցի ժամանակ ծանոթացել է իրականացված և ընթացիկ ծրագրերին: Կոտայքի մարզում վարչապետն այցելել է Հրազդանի «Մոդուլային» տիպի 144-տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզ, որը կառուցվել է Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ պետբյուջեի միջոցներով։ Ծրագրի ընդհանուր արժեքը 929 մլն դրամ է։
Քաղաքաշինության կոմիտեն իրազեկում է, որ կառուցապատման թույլտվությունների տրամադրման գործընթացը շարունակվելու է իրականացվել բացառապես urban.e-gov.am միասնական թվային հարթակի միջոցով. քաղաքաշինության ոլորտի թվայնացման գործում հետքայլ չի լինելու։
Կառուցապատման թույլտվությունների տրամադրման ողջ գործընթացը Հայաստանի բոլոր մարզերում և Երևանում 2025 թվականի հունվարի 1-ից իրականացվում է բացառապես էլեկտրոնային եղանակով՝ urban.e-gov.am հարթակի միջոցով։
Լոռու մարզ կատարած այցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 2-ին այցելել է Վանաձորի Խ. Աբովյանի անվան N9 հիմնական դպրոց:
Քաղաքաշինության կոմիտեն կունենա թեժ գծի նոր հեռախոսահամարներ։ Մայիսի 5-ից կոմիտեի գործառույթներին առնչվող հարցերով կարող եք զանգահարել 011 621 621 և 011 621 622 հեռախոսահամարներով։
Նորություններ
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը չնախատեսված այց է կատարել Երնջատափի Եղիշե Չարենցի անվան միջնակարգ դպրոցի շինարարական հրապարակ։ Նա դիտարկել է դպրոցի նորոգման աշխատանքների ընթացքը, կոմիտեի պատասխանատու ստորաբաժանման և կապալառու ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել Արագածոտնի մարզում կոմիտեի համակարգմամբ իրականացվող ծրագրի իրագործմանն առնչվող հարցեր։
Քաղաքաշինության կոմիտեում հյուրընկալել են ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կայուն էներգիայի բաժնի ղեկավար Դարիո Լիգուտիի գլխավորած պատվիրակությանը։ Քննարկվել են շենքերի էներգաարդյունավետությանն ուղղված նախաձեռնությունները։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանն Իտալիայի Հանրապետության Ֆլորենցիա քաղաքում մասնակցել է Եվրոպայի խորհրդի Լանդշաֆտի կոնվենցիայի 25-ամյակին նվիրված նախարարական ոչ պաշտոնական համաժողովին։ Միջոցառման շրջանակում անդրադարձ է կատարվել կոնվենցիայի դրույթների կատարմանը, արձանագրված ձեռքբերումներին և մարտահրավերներին։ Ներկայացվել է Եվրոպայի խորհրդի Լանդշաֆտի կոնվենցիայի տեղեկատվական համակարգը, ինչպես նաև քննարկվել է 2026-2027թթ. աշխատանքային ծրագիրը:
2026 թվականի պետական բյուջեի նախագծով Քաղաքաշինության կոմիտեին նախատեսվում է հատկացնել շուրջ 3,1 մլրդ դրամ։ ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների՝ հոկտեմբերի 28-ի համատեղ նիստում Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը ներկայացրել է, որ հաստատված ֆինանսական միջոցներն ուղղվելու են 4 հիմնական միջոցառումների իրականացմանը։
Բազմաբնակարան շենքերի կառավարիչների վերապատրաստման դասընթացների մեկնարկին ընդառաջ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի գլխավորությամբ օրերս կայացել է խորհրդակցություն՝ բազմաբնակարան շենքերի կառավարման գործառույթներ իրականացնող կամ այդ գործառույթն իրականացնելու ցանկություն ունեցող անձանց գիտելիքների ստուգման նպատակով ստեղծված հանձնաժողովի անդամների մասնակցությամբ։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում ներկա է գտնվել նոր կազմով հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստին, որի ընթացքում անցկացվել է հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրություն։
Քաղաքաշինության կոմիտեի երկարամյա աշխատակից Հասմիկ Հովհաննիսյանին ծննդյան 60-ամյակի առթիվ շնորհավորել է կոմիտեի ղեկավար անձնակազմը: Քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանով երկարամյա և բեղմնավոր աշխատանքային գործունեության համար, ինչպես նաև ծննդյան 60-ամյակի առթիվ քարտուղարության պետ Հասմիկ Ռուբիկի Հովհաննիսյանը պարգևատրվել է շնորհակալագրով։