Կոմիտեի նախագահի կենսագրություն - ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`

info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-11
Ֆաքս` +374 11 62-17-34
Հասցե` 0010, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 3

Կոմիտեի նախագահի կենսագրություն

Նարեկ Սարգսյան

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
01 հունվարի 1959թ., ք. Ջերմուկ

Կրթություն
1965-1975թթ.- Ջերմուկի N1 միջնակարգ դպրոց` ոսկե մեդալով, ինչպես նաև Ջերմուկի երաժշտական դպրոց
1975 - 1980թթ.- Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինարարական ֆակուլտետ (ԵրՊԻ)` «Ճարտարապետություն» մասնագիտությամբ` գերազանցության դիպլոմով
1992-1993 թ.թ.- Վերապատրաստման կուրսեր` «Հակասեյսմիկ Ճարտարապետություն» մասնագիտությամբ (Ֆրանսիա, Մարսել)

Աշխատանքային գործունեություն
1976-1979թթ.- ԵրՊԻ Գիտահետազոտական բաժանմունքում
1980 - 1983թթ.-ԵրՊԻ Արդյունաբերական և քաղաքացիական շենքերի /ԱՔՇ/ ճարտարապետության ամբիոնի դասախոս
1983 - 1986թթ.- Մոսկվայի Բնակելի շենքերի կենտրոնական գիտանախագծային ինստիտուտի ստացիոնար ուսուցման ասպիրանտ
1987 - 1993թթ.-ԵրՊԻ ճարտարապետության ամբիոնի դասախոս, 1989 - ից` դոցենտի պաշտոնակատար
1991 - 1993թթ.-ԵրՃՇԻ ճարտարապետության ‎ֆակուլտետի դեկանի տեղակալ` գիտանախագծային հարցերով
1993 - 1999թթ.-ԵրՃՇԻ ճարտարապետության ‎ֆակուլտետի դեկան
1996 - 1998թթ.-ՀՀ ճարտարապետների միության փոխնախագահ (հասարակական հիմունքներով)
1998 - 1999թթ.-ՀՀ վարչապետի խորհրդական` քաղաքաշինության հարցերով (համատեղությամբ)
1999 - 2004թթ.-Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ, քաղաքապետի տեղակալ
2004թ.-ից - «Նարեկ Սարգսյան» ճարտարապետական արվեստանոցի ստեղծագործական ղեկավար
2008 - 2011թթ.-ՀՀ գլխավոր ճարտարապետ, ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ
2011 - 2013թթ.-Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ
2013-2014թթ.- ՀՀ Կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի նախագահ
2014-2016թթ. - ՀՀ քաղաքաշինության նախարար

ՀՀ վարչապետի 2016 թ. հոկտեմբերի 11-ի որոշումով նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի պաշտոնում:

Այլ տվյալներ
1975թ. Միջնակարգ դպրոցի ոսկե մեդալ
1980թ. Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտ, Ալ. Թամանյանի անվան կրթաթոշակ, գերազանցության դիպլոմ
1980թ. Կիրովական քաղաքում 5 հազար բնակչի համար նախատեսված բնակելի համալիրի դիպլոմային նախագիծ (համամիութենական ստուգատես) 1-ին կարգի դիպլոմ - Բաքու

1978-1980 թթ.ռազմական ամբիոնի կուրսանտ, 1980թ. եռամսյա սպայական ծառայություն
1985թ. «Քաղաք և  կառույց» թեմայով երիտասարդ գիտնականների և մասնագետների համամիութենական կոնֆերանս. Գիտատեխնիկական ստեղծագործության դափնեկրի դիպլոմ (1-ին տեղ բնակելի միջավայրի բաժանմունքում) - Կիև
1987թ. Թեկնածուական ատենախոսության պաշտպանություն - Մոսկվա -ЦИНИЭП жилища (դոկտորական մասնագիտացված խորհուրդ)
1988թ. Ճարտարապետության թեկնածուի գիտական աստիճան. Մոսկվա
1989թ. Լենինական քաղաքի բնակելի միջավայրի հատակագծման, կառուցապատման և կազմակերպման նախագիծ. Հայաստանի ՃՄ և ԽՍՀՄ Պետշինի Ճարտպետկոմի դիպլոմ (հեղինակային կազմում) - Երևան
1990թ. Երիտասարդ ճարտարապետների գիտական աշխատանքների II համամիութենական ստուգատեսի դափնեկիր - Մոսկվա
1990թ. ԵրՃՇԻ դոցենտի գիտական կոչում. (ВАК) - Մոսկվա
1996թ. Ճարտարապետության լավագույն ստեղծագործությունների Միջազգային ստուգատես: Գյումրի քաղաքում 900 տեղով ֆրանսիական դպրոցի նախագծի համար Ճարտարապետների միությունների միջազգային ընկերակցության MACA-ի դիպլոմ (նախագծի գլխավոր ճարտարապետ, հեղինակային խումբ) - Մոսկվա
1998թ. Ճարտարապետների միությունների Միջազգային Ասոցիացիայի դիպլոմ` ճարտարապետական կրթության զարգացման և կատարելագործման գործում ունեցած մեծ ներդրման համար - Մոսկվա
2002թ. Ֆրանսիայի Հանրապետության Արժանիքների Ազգային շքանշանի ասպետ
2002թ. Ջերմուկ քաղաքի պատվավոր քաղաքացի
2003թ. Հայաստանի Հանրապետության Պետական մրցանակի դափնեկիր
2003թ. Մարշալ Բաղրամյանի հիմնադրամի պատվոգիր` Երևանում Բաղրամյանի հուշարձանի կառուցման աշխատանքներին ակտիվ մասնակցության համար
2004թ. ԵրՃՇԻ պրոֆեսորի գիտական կոչում - Երևան
2004թ. ՀՀ վարչապետի շնորհակալագիր
2005թ. Ռուսաստանի ճարտարապետների միության և ԱՊՀ երկրների մայրաքաղաքների գլխավոր ճարտարապետների խորհրդի կողմից շնորհված «Գլխավոր ճարտարապետ» տիտղոս վկայագիր - Մոսկվա
2007թ. Երևանի զինանշանի դափնեկիր
2007թ. Ֆրիտյոֆ Նանսենի ոսկե մեդալ
2007թ. Հայաստանի Հանրապետության վաստակավոր ճարտարապետ
2008թ. Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի ոսկե մեդալ` Գիտության մեջ և տեխնիկայում ակնառու ներդրման համար
2009թ. ՀՀ Ճարտարագիտական ակադեմիայի իսկական անդամ
2010թ. Միջազգային ճարտարագիտական ակադեմիայի իսկական անդամ
2010թ. ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալ` ՀՀ ԱԺ դալիճի վերակառուցման աշխատանքները բարձր մակարդակով կազմակերպելու և գերազանց արդյունք ապահովելու համար
2010թ. Ֆրանսիայի հանրապետության Արժանիքի համար երկրորդ աստիճանի Ազգային շքանշան
2011թ. ՀՀ Քաղաքաշինության նախարարության ոսկե մեդալ` քաղաքաշինության բնագավառում նշանակալի ավանդի համար
2011թ. Միջազգային ինժեներական Ակադեմիայի Մեծ ոսկե մեդալ
2012թ. ԵրՃՇՊ համալսարանի ոսկե մեդալ
2013թ. Միջազգային Ճարտարագիտական ակադեմիայի «Ճարտարագիտության փառքի» շքանշան - Մոսկվա
2013թ. Ուկրաինաի Ճարտարագիտական ակադեմիայի իսկական (օտարերկրյա) անդամ
2014թ. Ռուսաստանի Ճարտարագիտական ակադեմիայի իսկական (օտարերկրյա) անդամ
2014թ. Ռուսաստանի վաստակավոր ճարտարագետի պատվավոր կոչում
2015 թ. ՀՀ պետական մրցանակ` Ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառում Վազգեն Սարգսյան փողոցում կառուցված կառավարական վարչական համալիրի համար
2015 թ. Անանիա Շիրակացու մեդալ` քաղաքաշինության զարգացման գործում ներդրած ավանդի համար
2015 թ. Ռուսաստանի ճարտարագիտության ակադեմիայի ոսկե կրծքանշան
2016 թ. արժանացել է «Զոդչեստվո-2016» միջազգային փառատոնի մրցանակին` «Լավագույն արտասահմանյան կառույց» անվանակարգում
2016 թ. Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշան:

Հանդիսանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ճարտարապետության խորհրդի ատենապետ:

Բազմաթիվ մրցույթների դափնեկիր է, նախագծերի և գիտական աշխատությունների հեղինակ:

 

Կուսակցական պատկանելությունը
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու որդի: