Քաղաքացիների ընդունելության կարգ - ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

1. Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`

info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-11
Ֆաքս` +374 11 62-17-34

2. Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան

kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37
Հասցե` 0010, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 3

Քաղաքացիների ընդունելության կարգ

 
 
 
 
ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՕՐԸ` ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԱՄՍՎԱ ԱՌԱՋԻՆ ՈՒՐԲԱԹ
(+374 11) 62 17 11
Հավելված
ՀՀ քաղաքաշինության նախարարի
2012 թվականի հուլիսի 12
N 140 հրամանի



ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ
ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ


1.    Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունում (այսուհետ` Նախարարություն) քաղաքացիների ընդունելության կազմակերպման կարգը:
2.    Նախարարությունում քաղաքացիների ընդունելությունը իրականացնում են նախարարը, նախարարի տեղակալները, նախարարության աշխատակազմի (այսուհետ` Աշխատակազմ) ղեկավարը, <<Լիցենզավորման կենտրոն>> գործակալության պետը, քաղաքաշինական պետական տեսչության պետ-ՀՀ քաղաքաշինական պետական գլխավոր տեսուչը և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:
3.    Նախարարությունում քաղաքացիների ընդունելությունը կազմակերպվում է`
1)    նախարարի մոտ` յուրաքանչյուր ամսվա առաջին ուրբաթ օրը
2) նախարարի տեղակալների, աշխատակազմի ղեկավարի,    <<Լիցենզավորման կենտրոն>> գործակալության պետի,  քաղաքաշինական պետական տեսչության պետ-ՀՀ քաղաքաշինական պետական գլխավոր տեսուչի և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մոտ` յուրաքանչյուր ուրբաթ օր:
4.    Քաղաքացիների ընդունելության համար նախնական գրանցումն իրականացնում է նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը` (այսուհետ Բաժին) գրանցամատյանում (Ձև 1) համապատասխան գրառում կատարելով:
5.    Քաղաքացիները գրանցվելու համար ներկայացնում են անձը հաստատող փաստաթուղթ, հակիրճ ներկայացնում են ընդունելություն նպատակը:
6.    Նախարարի մոտ քաղաքացիների ընդունելության նախնական գրանցումը դադարեցվում է յուրաքանչյուր ընդունելությունից 5 աշխատանքային օր առաջ: Նշված ժամկետից հետո գրանցված քաղաքացիների հայտերը ներառվում են հաջորդ ամսվա ընդունելության ցուցակ:
7.     Բաժինը ընդունելությունից 2 օր առաջ նախարարին է ներկայացնում քաղաքացիների ցուցակը:
8.    Յուրաքանչյուր քաղաքացու համար բաժնի կողմից կազմվում է տեղեկանք (Ձև 2), որը անմիջապես ներկայացվում է շահագրգիռ ստորաբաժանումների ղեկավարներին` տեղեկանքում նշված փաստերի և խնդիրների վերաբերյալ համապատասխան առաջարկություններ ներկայացնելու համար: Ընդունելության օրը տեղեկանքները ներկայացվում են նախարարին:
9.    Քաղաքացիների ընդունելությանը մասնակցում է բաժնի ներկայացուցիչը, անհրաժեշտության դեպքում նախարարի տեղակալները, խորհրդականները, օգնականները, մամուլի քարտուղարը, աշխատակազմի ղեկավարը, աշխատակազմի համապատասխան կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանման ղեկավարը:
10.    Բաժինը վարում է տեղեկանքների հաշվառում և վերլուծություն:
11.    Բաժինը ընդունելությունից հետո անհրաժեշտության դեպքում տեղեկանքները` համապատասխան հանձնարարականներով ներկայացնում է գրանցման նախարարության աշխատակազմի քարտուղարություն:
12.    Բաժինը ընդունելությունից հետո ՀՀ նախագահի աշխատակազմ է ներկայացնում տեղեկանք ընդունելության վերաբերյալ, նշելով մասնակիցների տվյալները, բարձրացված խնդիրը և առաջարկված լուծումը:
13.    Նախարարի տեղակալները, աշխատակազմի ղեկավարը, <<Լիցենզավորման կենտրոն>> գործակալության պետը և քաղաքաշինական պետական տեսչության պետ-ՀՀ քաղաքաշինական պետական գլխավոր տեսուչը և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները քաղաքացիների ընդունելությունն իրականացնում են սույն կարգին համապատասխան: