Կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացման ծրագրեր - ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

1. Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`

info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-11
Ֆաքս` +374 11 62-17-34

2. Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան

kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37
Հասցե` 0010, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 3

Կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացման ծրագրեր


ՉՈՐՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 


ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳ

• շահառու՝ մինչև 14 տարեկան երեխա ունեցող ընտանիքը, որտեղ ծնողները կամ ծնողներից մեկը կորցրել է իր գրանցված աշխատանքը մարտի 13-25 ընկած ժամանակահատվածում և մարտի 25-ի դրությամբ ծնողներից ոչ մեկը չունի աշխատանք,
• օժանդակության ձևը՝ միանվագ մեկանգամյա աջակցություն յուրաքանչյուր անչափահաս երեխայի համար 100.000 դրամի չափով,
• հիմնական պայմաններ՝ աշխատանքից ազատվելուն նախորդող 2 ամիսների ընթացքում միջին ամսական աշխատավարձի չափը չի գերազանցել է 500.000 դրամը:
Դիմելու կարիք չկա, համակարգն ինքնուրույն է որոշում շահառուներին և փոխանցում գումարը:

 

ՎԵՑԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳ

• շահառու՝ մարտի 13-30 ընկած ժամանակահատվածում աշխատանքից ազատված անձը
• օժանդակության ձևը՝ միանվագ մեկանգամյա աջակցություն 68.000 դրամի չափով,
• հիմնական պայմաններ՝
- հունվարի 1-ից մարտի 13-ը ունեցել է գրանցված աշխատանք
- աշխատանքից ազատվելուն նախորդող 2 ամիսների ընթացքում միջին ամսական աշխատավարձի չափը չի գերազանցել է 500.000 դրամը
- չի աշխատել ֆինանսական կազմակերպություններում կամ շահումով խաղերի կազմակերպիչների մոտ
Դիմելու կարիք չկա, համակարգը ինքնուրույն է որոշում շահառուներին և փոխանցում գումարը:

 

ՅՈԹԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳ

• շահառու՝ հղի կինը, ով մարտի 30-ի դրությամբ չունի աշխատանք և ում ամուսինը նույնպես մարտի 30-ի դրությամբ չունի աշխատանք կամ չունի ամուսին,
• օժանդակության ձևը՝ միանվագ մեկանգամյա աջակցություն 100.000 դրամի չափով,
Դիմելու վայրը՝ դիմելու կարիք չկա, համակարգը ինքնուրույն է որոշում շահառուներին և փոխանցում գումարը:

 

ՈՒԹԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳ

• շահառու՝ անձինք, ովքեր մարտի 13-30 հանդիսացել են նշված ոլորտների վարձու աշխատողներ կամ անհատ ձեռնարկատերեր՝
- հյուրանոցային և հյուրատնային ծառայություններ,
- հանրային սննդի ծառայություններ,
- զբոսաշրջային ծառայություններ,
- վարսավիրանոցների և գեղեցկության սրահների ծառայություններ,
- մանրածախ առևտրի ծառայություններ (բացառությամբ սննդամթերք և դեղորայք վաճառողների)
- ցամաքային տրանսպորտի գործունեություն (երթուղային տրանսպորտ).
-  նախադպրոցական կրթություն (մասնավոր մանկապարտեզներ).
- սպորտի բնագավառում գործունեություն (սպորտային ակումբներ, լողավազաններ)
- զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն


• օժանդակության ձևը՝ միանվագ մեկանգամյա աջակցություն.
- վարձու աշխատողի հունվար և փետրվար ամիսների միջին աշխատավարձի 50%-ի չափով, բայց ոչ ավել քան 136.000 դրամը, եթե աշխատողը աշխատել է լրիվ դրույքով՝ ապա ոչ պակաս քան 68.000 դրամը,
- Անհատ ձեռներեցներին՝ 2019 թվականի 4-րդ եռամսյակի իրացման շրջանառության 10 %-ի չափով, բայց ոչ ավել, քան 136.000 դրամը,

• հիմնական պայմաններ՝ 2020 թվականի մարտի 13-ից մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում հանդիսացել են Տուժած ոլորտների վարձու աշխատողներ:

Դիմելու վայրը՝ online.ssa.am կայքէջ:

 

ԻՆՆԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳ

• շահառու՝ 0-18 տարեկան երեխա ունեցող ընտանիքը, որտեղ երկու ծնողներն էլ չունեն գրանցված աշխատանք,
• օժանդակության ձևը՝ միանվագ մեկանգամյա աջակցություն յուրաքանչյուր երեխայի համար 26.500 դրամի չափով,
• հիմնական պայմաններ՝ երեխաները և ծնողներից առնվազն մեկը բնակվում են ՀՀ-ում, չեն հանդիսանում ընտանեկան նպաստ ստացող, եթե մինչև մարտի 1-ը ունեցել են աշխատանք, ապա աշխատավարձի չափը չի գերազանցել է 500.000 դրամը:
Դիմելու վայրը՝ online.ssa.am կայքէջ:


ՏԱՍՆՄԵԿԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

• շահառու՝ բնական գազի մատակարարման և էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր կնքած այն բնակիչ բաժանորդները, որոնց 2020 թվականի փետրվար ամսվա ծախսը չի գերազանցել բնական գազի սպառման գծով՝ 10 000 դրամը, էլեկտրական էներգիայի սպառման գծով՝ 5 000 դրամը,
• օժանդակության ձևը՝ միանվագ աջակցություն 2020 թվականի փետրվար ամսվա ընթացքում սպառված համապատասխանաբար բնական գազի և էլեկտրական էներգիայի դիմաց վճարի 50% -ի չափով
• հիմնական պայմաններ՝ բնական գազի և էլեկտրական էներգիայի սպառման գծով 2020 թվականի փետրվար ամսվա ծախսը չի գերազանցել որոշմամբ սահմանված չափը:

Դիմելու կարիք չկա, գումարը փոխանցվում է բնական գազ և էլեկտրական էներգիա մատակարարող ընկերություններին միջոցառման շահառու համարվող բնակիչ բաժանորդների պարտքի մարմանը, իսկ դրա բացակայության դեպքում՝ որպես կանխավճար:

ՏԱՍՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

• շահառու՝ բնական գազի մատակարարման և էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր կնքած այն բնակիչ բաժանորդները, որոնց 2020 թվականի փետրվար ամսվա ծախսը կազմել է բնական գազի սպառման գծով՝ 10 001 - 30 000 դրամ ներառյալ, իսկ էլեկտրական էներգիայի սպառման գծով՝ 5 001 - 10 000 դրամ ներառյալ:
• օժանդակության ձևը՝ միանվագ աջակցություն 2020 թվականի փետրվար ամսվա ընթացքում սպառված համապատասխանաբար բնական գազի և էլեկտրական էներգիայի դիմաց վճարի 30 % -ի չափով
• հիմնական պայմաններ՝ բնական գազի և էլեկտրական էներգիայի սպառման գծով 2020 թվականի փետրվար ամսվա ծախսը կազմել է որոշմամբ սահմանված գումարը:

Դիմելու կարիք չկա, գումարը փոխանցվում է բնական գազ և էլեկտրական էներգիա մատակարարող ընկերություններին միջոցառման շահառու համարվող բնակիչ բաժանորդների պարտքի մարմանը, իսկ դրա բացակայության դեպքում՝ որպես կանխավճար:
 

ՏԱՍՆԵՐԵՔԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

• շահառու՝ սոցիալապես անապահով ընտանիքներ,
• օժանդակության ձևը՝ միանվագ աջակցություն յուրաքանչյուր ընտանիքին՝ իր նպաստի չափի 50%-ի չափով, որի՝
o 70%-ը ընտանիքին տրամադրվում է կանխիկ վճարման ձևով՝ ապրիլ ամսվա նպաստի վճարման հետ միասին.
o 30%-ը փոխանցվում է որպես բաժանորդի կողմից սպառվող էլեկտրական էներգիայի դիմաց վճար,
• հիմնական պայման՝ ընտանիքները 2020 թվականի ապրիլ ամսվա դրությամբ ընտանեկան և սոցիալական նպաստների իրավունք ունեն:

Դիմելու կարիք չկա, նախատեսված գումարի 70%-ը տրամադրվում է կանխիկ վճարման ձևով՝ ապրիլ ամսվա նպաստի վճարման հետ միասին, իսկ գումարի մյուս հատվածը յուրաքանչյուր բաժանորդ հանդիսացող նպաստառու ընտանիքի անվամբ փոխանցվում է էլեկտրական էներգիա մատակարարող ընկերությանը: Ընդ որում, շահառուի պարտքի առկայության դեպքում այդ գումարն ուղղվում է բնակիչ բաժանորդի ունեցած պարտքի մարմանը, իսկ դրա բացակայության դեպքում՝ ձևակերպվում որպես կանխավճար: Իսկ շահառուի բաժանորդ չհանդիսանալու դեպքում գումարի այս հատվածը ևս կանխիկ վճարման ձևով տրամադրվում է շահառուին: 

ՏԱՍՆՉՈՐՍԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

• շահառու՝ Հայաստանի Հանրապետության բարձրագույն և հետբուհական (կլինիկական օրդինատուրա) կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ՀՀ քաղաքացի հանդիսացող սովորողներ,
• օժանդակության ձևը՝
-ավարտական կուրսի ուսանողներին՝ 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձի 100% փոխհատուցում,
-բոլոր կուրսերի (բացառությամբ՝ ավարտական) ուսանողներին՝ 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձի 75 տոկոսի չափով փոխհատուցում,
-ուսումնական վարկերի տոկոսադրույքի՝ 2020 թվականի մայիսի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար ամբողջական կամ մասնակի (5 տոկոսային կետով) սուբսիդավորում պետության կողմից,
• հիմնական պայմաններ՝
- վարձի մասնակի կամ ամբողջական փոխհատուցման դեպքում՝ հանրագումարային միջին որակական գնահատականը (ՄՈԳ) ուսումնառության սկզբից մինչև 2019-2020 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ավարտը կազմում է ՄՈԳ-ի առավելագույն արժեքի 90 և ավել տոկոս.
- 2020 թվականի մայիսի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար պետության կողմից ուսումնական վարկերի տոկոսադրույքի ամբողջական սուբսիդավորման դեպքում՝ հանրագումարային ՄՈԳ-ը ուսումնառության սկզբից մինչև 2019-2020 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ավարտը կազմում է առավելագույն արժեքի 80 և ավել տոկոս:

ՏԱՍՆՀԻՆԳԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

• թիրախ՝ բնապահպանական խնդիրներ լուծելու միջոցով գյուղատնտեսական ոլորտում ժամանակավոր աշխատատեղերի ստեղծում,
• շահառու՝ Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր կմասնակցեն «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի և «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի կողմից կազմակերպված՝ Հայաստանի Հանրապետության բարձրադիր գոտիներում գետերի ափապաշտպան անտառաշերտերի հիմնման աշխատանքներին,
• օժանդակության ձևը՝ համապատասխան վճար:

ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 

• շահառու՝ բնական գազի մատակարարման և էլեկտրական էներգիայի մատակարարման և խմելու ջրի մատակարարման և (կամ) ջրահեռացման ծառայության պայմանագրեր կնքած բնակիչ բաժանորդները,
• օժանդակության ձևը՝ միանվագ աջակցություն՝
- 2020 թվականի փետրվար ամսվա ընթացքում սպառված համապատասխանաբար բնական գազի և էլեկտրական էներգիայի դիմաց վճարի 30 % -ի չափով,
-չգազաֆիկացված բնակավայրերի բաժանորդ բնակիչներին 2020 թվականի փետրվար ամսվա ընթացքում սպառված էլեկտրական էներգիայի դիմաց վճարի 50 տոկոսի չափով,
-2020 թվականի մարտ ամսվա ընթացքում մատուցված խմելու ջրի մատակարարման և (կամ) ջրահեռացման ծառայության դիմաց վճարի 50 տոկոսի չափով,
• հիմնական պայմաններ՝
-2020 թվականի փետրվար ամսվա ծախսը կազմել է բնական գազի սպառման գծով 30 001 - 40 000 դրամ ներառյալ,
-2020 թվականի փետրվար ամսվա ծախսը կազմել էլեկտրական էներգիայի սպառման գծով՝ 10 001-25 000 դրամ դրամ ներառյալ,
- 2020 թվականի մարտ ամսվա խմելու ջրի մատակարարման և (կամ) ջրահեռացման ծառայության դիմաց ծախսը կազմել է մինչև 3000 դրամ ներառյալ: