COVID-19 Ճամփորդական սահմանափակումներ - ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

1. Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`

info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-11
Ֆաքս` +374 11 62-17-34

2. Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան

kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37
Հասցե` 0010, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 3

COVID-19 Ճամփորդական սահմանափակումներ

2020թ. մարտի 16-ին Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու արդյունքում Հայաստանի Հանրապետության պետական սահմանի բոլոր անցակետերում

ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ Է ՀԵՏԵՎՅԱԼ ԱՆՁԱՆՑ ՄՈՒՏՔԸ՝

  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ
  • Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող նրանց ընտանիքի անդամներ
  • Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող, սակայն Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքով բնակվելու իրավունք ունեցող անձիք
  • Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձինք՝ բացառությամբ համաճարակային լարված իրավիճակ ունեցող երկրների ցանկից մուտք գործողների կամ վերջին 14 օրվա ընթացքում այդ երկրներում գտնված անձանց
  • Համաճարակային լարված իրավիճակ ունեցող երկրների (տարածքների) դիվանագիտական ներկայացուցիչները, հյուպատոսական հիմնարկների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և նրանց ընտանիքի անդամներ
  • Առողջապահական, տնտեսական կամ արտադրական անհետաձգելի կարիքներով պայմանավորված և համապատասխան հիմնավորում ունեցող անձիք, հոգեհանգստի կամ թաղման արարողությանը մասնակցելու նպատակով՝ հանգուցյալի մերձավոր ազգականները՝ ծնողները, ամուսինը/կինը, երեխաները, քույրը և եղբայրը, ինչպես նաև ՀՀ-ում ՌԴ սահմանապահ զորքերի կազմի մեջ մտնող անձանց և նրանց ընտանիքի անդամները՝ համատեղ բնակվող ծնողները և երեխաները, ամուսինը/կինը՝ բոլոր դեպքերում՝ սահմանապահ զորքերի հրամանատարի հատուկ թույլտվության առկայության դեպքում
  • Ռուսաստանի Դաշնությունից, Իրանից կամ Վրաստանից բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցի վարորդ և փոխարինող մեկ վարորդ
  • Ուղևորափոխադրում, բեռնափոխադրում, ռազմական կամ սանիտարական թռիչքներ իրականացնող օդանավերի անձնակազմ
  • Պարետի որոշմամբ՝ այլ առանձնահատուկ դեպքերում


ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՀԵՏԵՎՅԱԼ ԱՆՁԱՆՑ ՄՈՒՏՔԸ՝

  • Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձինք, ովքեր ժամանում են Ռուսաստանի Դաշնությունից կամ Վրաստանից
  • Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձինք, ովքեր Հայաստանի Հանրապետություն մուտք գործելուն նախորդող 14 օրվա ընթացքում գտնվել են ստորև ներկայացվող համաճարակային լարված իրավիճակ ունեցող երկրներում (տարածքներում)
  • Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձինք, ովքեր Հայաստանի Հանրապետության տարածք են մուտք գործում ստորև ներկայացվող համաճարակային լարված իրավիճակ ունեցող երկրներից (տարածքներից)


ՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԼԱՐՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԿՐՆԵՐԻ* ՑԱՆԿ`

* Ռուսաստանի Դաշնության, Իրանի Իսլամական Հանրապետության և Վրաստանի Հանրապետության դեպքում կառավարության որոշումներով սահմանված են այլ առանձնահատկություններ

Երկիր / ՏարածքՈրոշման ամսաթիվ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ23.03.2020
Ավստրալիա23.03.2020
Ավստրիա17.03.2020
Բելգիա17.03.2020
Գերմանիա17.03.2020
Դանիա17.03.2020
Էստոնիա23.03.2020
Թուրքիա23.03.2020
Իռլանդիա23.03.2020
Իսպանիա17.03.2020
Իսրայել23.03.2020
Իտալիա17.03.2020
Իրանի Իսլամական Հանրապետություն17.03.2020
Լատվիա23.03.2020
Լեհաստանի Հանրապետություն23.03.2020
Լիտվա23.03.2020
Լյուքսեմբուրգ23.03.2020
Խորվաթիա23.03.2020
Կանադա23.03.2020
Կիպրոս23.03.2020
Կորեայի Հանրապետություն17.03.2020
Հունաստան23.03.2020
Հունգարիա23.03.2020
Ճապոնիա17.03.2020
Մալթա23.03.2020
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն17.03.2020
Նիդերլանդներ17.03.2020
Նորվեգիա17.03.2020
Շվեդիա17.03.2020
Շվեյցարիա17.03.2020
Չեխիայի Հանրապետություն23.03.2020
Չինաստան17.03.2020
Պորտուգալիա23.03.2020
Ռումինիա23.03.2020
Ռուսաստանի Դաշնություն23.03.2020
Սլովակիայի Հանրապետություն23.03.2020
Սլովենիայի Հանրապետություն23.03.2020
Վրաստան23.03.2020
Ֆինլանդիա23.03.2020
Ֆրանսիա17.03.2020