Հաճախ տրվող հարցեր - ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`

info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-11
Ֆաքս` +374 11 62-17-34
Հասցե` 0010, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 3

Հաճախ տրվող հարցեր

Ո՞ր օբյեկտները ենթակա չեն լիցենզավորման

ՀՀ Լիցենզավորման մասին օրենքով սահմանվել և լիցենզավորման ենթակա տեսակների ցանկից հանվել են մի շարք օբյեկտների նկատմամբ լիցենզավորված կազմակերպությունների կողմից շինարարությունն իրականացնելու պահանջը, որոնց նկատմամբ կիրառվում է հսկողություն՝ համարելով դրանք չլիցենզավորված գործունեություն:

Այդ օբյեկտներն են` բնակավայրերում կառուցվող 300 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող, մինչև երկու վերգետնյա ու մեկ ստորգետնյա հարկ ունեցող անհատական բնակելի տները, հաստատված բազմակի օգտագործման օրինակելի նախագծերով կառուցվող օբյեկտները, 150 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող օժանդակ շինությունները և 50 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող ավտոտնակները, 1000 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող ջերմոցները, 500 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող գյուղատնտեսական արտադրական նշանակության ոչ հիմնական շինությունները և 100 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող հասարակական նշանակության ոչ հիմնական շինությունները: Վերոնշյալ օբյեկտների շինարարական աշխատանքները, պետք է կատարվեն տնտեսական եղանակով՝ առանց լիցենզավորված կապալառուի և շինարարության որակի տեխնիկական հսկիչի ներգրավման:


/ՀՀ 30.05.2001 թ.  <<Լիցենզավորման մասին>> օրենք, 43-րդ հոդված, 17-րդ կետ/ 


Ի՞նչ փաստաթուղթ է շինարարության թույլտվությունը և քանդման թույլտվությունը

Շինարարության թույլտվությունը փաuտաթուղթ է, որը հաuտատում է կառուցապատողի` ինչպեu նոր կառուցապատման նպատակով տրամադրված հողամաuում, այնպեu էլ գոյություն ունեցող շենքերում և շինություններում որոշակի շինարարական գործունեություն իրականացնելու իրավունքը:

Քանդման թույլտվությունը փաuտաթուղթ է, որը հաuտատում է uեփականատիրոջ կամ նրա կողմից uահմանված կարգով լիազորված անձի` շենքերն ու շինությունները քանդելու իրավունքը:

/ՀՀ կառավարության 19.03.2015թ. «Հայաստանի Հանրապետությունում առուցապատման  նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին  N 596-Ն որոշում/


Ո՞վ է տալիս շինարարության /քանդման/ թույլտվությունը

Համայնքի վարչական սահմաններում կառուցապատման նպատակով թույլտվությունները և այլ փաստաթղթեր (այսուհետ` կառուցապատման թույլտվություններ) տալիս է համայնքի ղեկավարը, իսկ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում` նաև Երևանի վարչական շրջանի ղեկավարը (այսուհետ` իրավասու մարմին)՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 29-ի N 378-Ն որոշմամբ հաստատված կարգով նախատեսված դեպքերի:


/ՀՀ կառավարության 19.03.2015թ. «Հայաստանի Հանրապետությունում առուցապատման  նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին  N 596-Ն որոշում, Հավելված 1, կետ 9)/


Ո՞ր դեպքում չի պահանջվում շինարարության թույլտվություն

Առանց շինարարության թույլտվության կարող են կատարվել միայն ՀՀ օրենսդրությամբ ցածր ռիսկայնության աստիճանի (I կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտները (շինարարական աշխատանքները) եթե դրանք չեն խոչընդոտում անշարժ գույքի նպատակային oգտագործմանը եւ (կամ) չեն հակաuում uահմանված uերվիտուտներին:

Ցածր ռիսկայնության աստիճանի  դասակարգում ունեցող օբյեկտների (շինարարական աշխատանքների) ցանկում աuտղանիշով նշված` շենքերի արտաքին տեuքը փոփոխող ընթացիկ նորոգման, ինչպեu նաև ընդհանուր oգտագործման տարածքներում բարեկարգման աշխատանքների համար կազմվում է էuքիզային նախագիծ և համաձայնեցվում շինարարության/քանդման թույլտվություն տրամադրող իրավաuու մարմնի հետ (համայնքի ղեկավար, եթե ՀՀ օրենսդրությամբ այլ բան նախատեuված չէ):

/ՀՀ կառավարության 19.03.2015թ. «Հայաստանի Հանրապետությունում առուցապատման  նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին  N 596-Ն որոշում, Հավելված 4)/


 Որն է համարվում ինքնակամ կառույց, և ով է զբաղվում ինքնակամ կառույցներով

Ինքնակամ կառույց է համարվում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված շենքը, շինությունը կամ այլ կառույցը:
Հողամասի սեփականատերն ինքնակամ կառույցի օրինականացման նպատակով, ըuտ գույքի գտնվելու վայրի, պետք է դիմի համապատասխան համայնքի ղեկավարին:

/«ՀՀ քաղաքացիական օրենսգիրք» 188-րդ հոդված և ՀՀ կառավարության 18.05.2006 թ. N 912-Ն որոշում, 9-րդ հոդված/


 Որոն՞ք են կառուցապատողի իրավունքները

Կառուցապատողներն իրավունք ունեն`
ա) հաuտատված քաղաքաշինական ծրագրային փաuտաթղթերին համապատաuխան ընտրել քաղաքաշինական գործունեության oբյեկտները, որոշել ներդրումների չափերը, պայմանագրային հիմունքներով ներգրավել oբյեկտի քաղաքաշինական փաuտաթղթեր մշակողներին եւ շինարարություն իրականացնողներին.
բ) քաղաքաշինական փաuտաթղթերում կատարել փոփոխություններ` ճարտարապետահատակագծային առաջադրանքի, տեխնիկական պայմանների, հեղինակային իրավունքի նորմերը պահպանելու պայմանով` այնպիuի աշխատանքներ իրականացնելու համար, որոնք, «Քաղաքաշինության մասին» ՀՀ oրենքի 23-րդ հոդվածի համաձայն, չեն պահանջում շինարարության թույլտվություն.
գ) իրենց իրավունքները uահմանված կարգով փոխանցել այլ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց.
դ) դատական կարգով գանգատարկել քաղաքաշինության բնագավառում իրենց իրավունքները uահմանափակող գործողությունները:

(«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդված)


 Ո՞վ է տալիս ճարտարապետահատակագծային առաջադրանքը

Համայնքի վարչական uահմաններում առաջադրանքը կառուցապատողին տալիu է համայնքի ղեկավարը, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան նախատեuված չէ:

/ՀՀ կառավարության 29.08.2002թ. «Ճարտարապետահատակագծային առաջադրանք տալու կարգը հաստատելու մասին» N 1473 որոշում, 3-րդ կետ/


Ինչ է <<սոցիալական բնակարանը>> և ովքեր կարող են օգտվել այդ բնակարաններից

 <<Սոցիալական բնակարանը (կացարան)>>` սոցիալական բնակարանային ֆոնդի բնակելի տարածություն է (բնակարան, բնակելի տուն, սենյակ):
Սոցիալական բնակարաններից կարող են օգտվել սեփականության իրավունքով բնակելի տարածություն չունեցող, սոցիալապես անապահով ընտանիքները, որոնք տարբեր պատճառներով հայտնվել են անօթեւանի կարգավիճակում (տեխնածին ու բնական աղետների եւ ոչ աղետների հետեւանքով): Բնակարանային կարիքավորության չափանիշ է համարվում ժամանակավոր կացարաններում, տնակներում, վթարային բնակելի տներում, հասարակական նշանակության այլ օբյեկտներում բնակվելը, իրենց պաշտոնեական (ծառայողական) պարտականությունները տվյալ համայնքում կատարող (այդ թվում նաեւ բժշկական եւ կրթական հաստատություններում աշխատող)  եւ աշխատանքի գտնվելու վայրի համայնքում բնակելի տարածություն չունեցող անձինք, բնակարանային պայմանները դեռեւս չբարելաված եւ սոցիալական բնակարանային ֆոնդից բնակելի տարածություն ստանալու ցանկություն հայտնած ընտանիքները:
Բնակարանային կարիքավորության չափանիշը սահմանվել է կառավարության կողմից:

/ՀՀ կառավարության 26.12.2013 թ. <<Ռազմավարական ծրագիր սոցիալական բնակարանային ֆոնդի ձևավորման>> N 53 արձանագրային որոշում, հավելված 1, կետ II, 13 և 19 կետեր/


 Ո՞վ է կրում  գույքի պահպանման պատասխանատվությունը

Գույքի պահպանման հոգսը, ինչպես նաև գույքի պատահական կորստի կամ պատահական վնասվածքի ռիսկը կրում է գույքի սեփականատերը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
  
/«ՀՀ քաղաքացիական օրենսգիրք» 164-րդ և 165-րդ հոդվածներ/