Պատմություն - ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

1. Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`

info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-11
Ֆաքս` +374 11 62-17-34

2. Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան

kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37
Հասցե` 0010, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 3

Պատմություն

ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի ստեղծման պատմությունը

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեն գործադիր իշխանության հանրապետական մարմին է: Կոմիտեն մշակում և իրականացնում է քաղաքաշինության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:

Հայաստանում քաղաքաշինության պետական կոմիտեն իր գործունեությունը սկսել է 1954 թվականի մայիսի 29-ից՝ որպես Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության բնակարանային-քաղաքացիական շինարարության մինիստրություն (նախարար` Մնացական Սարուխանյան, 15.06.1954-10.08.1954 - 04.06.1957-15.09.1961թթ.):

Նույն թվականին (12.08.1954թ.) այն վերակազմավորվել է ՀԽՍՀ քաղաքային և գյուղական շինարարության մինիստրության:

1957թ. (07.06.1957թ.) վերանվանվել է ՀԽՍՀ շինարարության մինիստրություն:

1967 թ. (21.10.1967թ.) վերանվանվել է ՀԽՍՀ արդյունաբերական շինարարության մինիստրություն (մինչ 1961 թ. սեպտեմբերի 9-ը ղեկավարել է Մնացական Սարուխանյանը, 15.09.1961-14.10.1965 թթ.` Կոնստանտին Մարությանը, իսկ 14.10.1965-21.10.1967-16.11.1973թթ.` Սերգեյ Շահնազարյանը, 16.11.1973-26.01.1979թթ.` Կառլեն Հակոբյանը, 26.01.1979-19.12.1985թթ.` Էդուարդ Ավագյանը, 19.12.1985-09.10.1986թթ.` Ռոբերտ Մելիքյանը):

1986թ. (09.10.1986թ.) վերանվանվել է ՀԽՍՀ շինարարության մինիստրություն (09.10.1986-15.08.1988 թթ. ղեկավարել է Ռոբերտ Մելիքյանը):

Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Շինարարության մինիստրությունը լուծարվել է 1988 թվականին (15.08.1988թթ.) Հայկական ԽՍՀ Մինիստրների Խորհրդի որոշմամբ և ստեղծվել է (15.08.1988թթ.) ՀԽՍՀ Պետական շինարարական կոմիտեն (15.08.1988-27.09.1989 թթ. ղեկավարել է Վարդգես Արծրունին, իսկ 27.09.1989-18.09.1990թթ.` Հրայր Հովհանիիսյանը):

1990 (18.09.1990թթ.) թվականին ՀԽՍՀ Պետական շինարարական կոմիտեն վերակազմավորվելով անվանվել է Շինարարության նախարարություն (18.09.1990-17.06.1993թթ. ղեկավարել է Գագիկ Մարտիրոսյանը):

25.07.1995թ. վերանվանվել է ՀՀ քաղաքաշինության նախարարություն (13.09.1993-15.06.1999թթ. ղեկավարել է Ֆելիքս Փիրումյանը, իսկ 15.06.1999-28.02.2000թթ.` Հրայր Հովհաննիսյանը):

2000 թվականին (28.02.2000թ.) նախարարությունը վերակազմակերպվել է ՀՀ տարածքային կառավարման ու քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարության (ղեկավարել են Լեոնիդ Հակոբյանը, այնուհետ` Հովիկ Աբրահամյանը):

Մեկ տարի անց` 2001 թվականին (08.01.2001 թ.) նախարարությունը վերակազմակերպվել և կոչվել է ՀՀ քաղաքաշինության նախարարություն (նախարարներ` 08.01.2001-11.06.2003թթ. Դավիթ Լոքյան, 11.06.2003-10.04.2004թթ.` Արա Արամյան, 08.06.2004-08.06.2007թթ.` Արամ Հարությունյան, 08.06.2007-16.06.2012թթ.` Վարդան Վարդանյան, 06.06.2012-23.04.2014թթ. Սամվել Թադևոսյան, 23.04.2014-08.10.2016թթ.` Նարեկ Սարգսյան):

2016 թվականին (08.10.2016 թ.) ՀՀ նախագահի հրամանագրով նախարարությունը վերակազմավորվել է ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի (08.10.2016-08.06.2018 թթ.` Կոմիտեի նախագահն է եղել Նարեկ Սարգսյանը):

09.04.2018 թվականից Կոմիտեն հանդիսանում է ՀՀ կառավարությանն ենթակա մարմին և վերանվանվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտե (ՀՀ կառավարության 15.06.2018թ. որոշմամբ կոմիտեի նախագահ է նշանակվել Ավետիք Էլոյանը):