ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

1. Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`

info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-11
Ֆաքս` +374 11 62-17-34

2. Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան

kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37
Հասցե` 0010, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 3

28.10.2017

Ի՞նչն է, Նարեկ Սարգսյանի կարծիքով, փչացնում քաղաքի տեսքը

28.10.2017; https://armeniasputnik.am/armenia/20171028/9242459/armenia-yerevan-jartarapetuiun.html

Երևանի խնդիրը բազմաոճ ու բազմագույն շենքերն են։ Այդ փաստն արձանագրեց ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը` նշելով, որ գործ ունենք ազգային առանձնահատկության հետ։

Ցանկացած կառուցապատող փորձում է պարտադիր տարբերվել ու իր ճաշակը թելադրել` մոռանալով քաղաքի ընդհանուր տեսքի մասին։ Այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը։

«Երևանի ամենացավոտ հարցերից մեկն է դա։ Խնդիրը այն է, որ այստեղ մենք գործ ունենք ազգային առանձնահատկության հետ։ Ցանկացած մեկը, որը կառուցապատում է իրականացնում, անպայման փորձում է տարբերվել։ Նա չի նայում, թե միջավայրն ինչ է թելադրում»,- ասաց նա։

Սարգսյանը տեղեկացրեց, որ 2-3 տարի է, ինչ նախաձեռնել են ստեղծել ճարտարապետների պալատ։ Այն սպասում է ԱԺ-ում վերջին ընթերցմանը։ Սա, ըստ նախատեսվածի, կլինի անկախ մարմին` զերծ մասնագիտական ճնշումներից։

«Ճարտարապետների պալատում ցանկացած ճարտարապետ հաշվետու է իր գործողություններում։ Այսինքն` իր մշակած նախագծի գեղարվեստական արժեքով հաշվետու է լինելու ճարտարապետների պալատին»,-ասաց Սարգսյանը։

Սարգսյանի խոսքով` եթե ճարտարապետների պալատի ներկայացուցիչը թերանա իր պարտավորություններում ու անհարկի զիջումներ անի, կզրկվի որակավորման փաստաթղթից, այլևս չի կարողանա նախագծեր անել։
Նարեկ Սարգսյանն անկեղծացավ` չի ցանկանա, որ Երևանը վերածվի Դուբայի և նման կոսմոպոլիտ ճարտարապետություն ունեցող այլ վայրերի, որտեղ ճարտարապետական լուծումներն իրար նման են:

«Դա չի կարելի անել, դա նույնիսկ ես կհամարեի մեր ազգային անվտանգության խնդիր: Եթե մենք մի օր սկսենք կառուցել շենքեր, ինչպես կառուցում են ամբողջ աշխարհում, ապա այս փոքրիկ երկիրն ուղղակի կկորսվի մարդկանց գիտակցության մեջ»,- ասաց Սարգսյանը։

Sputnik Արմենիայի այն դիտարկմանը, որ նման շենքեր, այդուամենայնիվ, Երևանում կան, և արդյո՞ք չեն մտածում դրանք քանդելու մասին, քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահը բացասական պատասխան տվեց։

«Մեր տնտեսական հնարավորություններն առայժմ թույլ չեն տալիս դա անել։ Ի վերջո, շենքերը քանդելիս պետք է մարդկանց ապահովել համարժեք բանկարաններով, այդ կարգի լուծումները ժամանակի ընթացքում են լինում, քայլ առ քայլ պետք է հասնենք դրան»,- ասաց նա։

Զրույցի վերջում նա հիշեցրեց, որ 1920-ականներին Հայաստանի ամբողջ ճարտարապետական ներուժն արտագաղթեց Թբիլիսի և Բաքու։ Դրանք համարվում էին Անդրկովկասի մշակութային ու արդյունաբերական երկու քաղաքները։ Այդ ժամանակ Երևանը հողաշեն ու հետամնաց, նաև վտանգավոր քաղաք էր, որտեղ հարուստները վախենում էին գումարներ ներդնել։

Հողաշեն տների քանդվելուց հետո, Սարգսյանի խոսքով, կառուցվեցին խորհրդային տիպական ճակատով շենքեր։ Այսօրվա Երևանը Սարգսյանն այլ կերպ է տեսնում` առաջադեմ սկզբունքների վրա հիմնված քաղաք է՝ Ալեքսանդր Թամանյանի նախագծով. կանոնավոր փողոցներ, օղակաձև զբոսայգի և այլն։