ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

1. Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`

info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-11
Ֆաքս` +374 11 62-17-34

2. Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան

kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37
Հասցե` 0010, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 3

17.03.2018

Ճարտարապետի կարգավիճակը արդեն պետության կողմից ճանաչվում է. Նարեկ Սարգսյան

ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը Հայաստանի Ճարտարապետների միության 19-րդ համագումարը, որի օրակարգային առաջին հարցը Հայաստանի ճարտարապետների միավորման՝ Ճարտարապետների պալատի վերակազմավորման մասին որոշման ընդունում էր, դասել է պատմական համագումարների շարքը: Այդ համատեքստում նա հիշատակել է անկախության տարիներին կայացած՝ ճարտարապետների այլ պատմական համագումարներ ևս:

- Շատ երկար տարիներ, դեռ 1992 թվականին, երբ տեղի ունեցավ անկախության շրջանի Հայաստանի ճարտարապետների առաջին նիստը, դեռևս այդ թվականից Հայաստանի ճարտարապետների միավորման՝ Ճարտարապետների պալատի վերակազմավորման խնդիրը դրվել է: Հստակ է եղել այն, որ ճարտարապետները չեն կարող լինել որպես հասարակական միավորում, և որևէ տեղ` առաջավոր երկրներում նման բան գոյություն չունի:


Ճարտարապետների կարգավիճակը պետության կողմից բազմաթիվ երկրներում շատ հստակ է. այդ կարգավիճակը պետք է լինի ուժեղ, որպեսզի հնարավոր լինի ազդել բոլոր գործող պրոցեսների վրա:

Մի քանի տարի առաջ ՀՀ կառավարությունը վերջնականապես այս ծրագիրն ընդունեց որպես կառավարության ծրագիր: Ծրագիրը մշակվեց ճարտարապետների միության և քաղաքաշինության լիազոր մարմնի հետ համատեղ: Մենք իհարկե, անցանք բավականին բարդ ճանապարհ, բայց բարեբախտաբար, հասանք այն հանգրվանին, որ օրենքն ընդունվեց միաձայն:
<<Ճարտարապետական գործունեության մասին>> ՀՀ օրենքին միաձայն կողմ քվեարկեցին ԱԺ-ի բոլոր ֆրակցիաները: Այն Հանրապետության նախագահի կողմից վավերացվեց և այժմ արդեն ուժի մեջ է:

Իհարկե, համամիտ եմ պարոն Մ. Մինասյանի հետ, որ շատերի մոտ շատ հարցեր կառաջանան, բայց ես վստահեցնում եմ, հարցեր միշտ էլ կառաջանան, բայց կյանքը շարունակվում է, և արդեն հաջորդ փուլերում եթե ինչ-որ խնդիրներ կլինեն, եթե անհրաժեշտություն կլինի, որ օրենքը էլի փոխվի, դա արդեն բավական դյուրին պրոցես է լինելու: Ոչ ոք դռները չի փակել և կյանքն ինքը ցույց կտա, թե որ կետը ինչպես պետք է փոփոխվի: Դա արդեն այլ ճանապարհ է և չեմ կարծում, թե այնտեղ դժվարություններ կլինեն:

Կարևոր է այն, որ ճարտարապետի կարգավիճակը արդեն պետության կողմից ճանաչվում է, ինչը լուրջ բազա է, որպեսզի հաջորդ սերունդները, երիտասարդները այլ պայմաններում աշխատեն, քան մենք ենք աշխատել այս վերջին 25-30 տարիների անցումային շրջանում: Այս համատեքստում օրենսդրական հստակ կարգավորումներ կլինեն:

Ճարտարապետի կարգավիճակի հետ կապված սա շատ լուրջ քայլ է. համամիտ եմ պարոն Մինասյանի հետ, և դա փաստ է, որ հետխորհրդային երկրներում այս կարգավիճակով Հայաստանը առաջինն է:

Կարևորելով այսօրվա մեր ճարտարապետների համագումարը, ուզում եմ հիշեցնել, որ 1993 թվականին ճարտարապետների միության նախագահ Ալբերտ Զուրաբյանի գլխավորությամբ ստեղծվեց խումբ, որը մեկնեց Ղարաբաղ, այդպիսով, փաստորեն 23 տարի առաջ սկիզբ դնելով, ստեղծելով Ճարտարապետների միության Ղարաբաղի ճարտարապետների մասնաճյուղը: Մինչ այդ նրանք Ադրբեջանի կազմում էին: Պատմական համագումարներից կնշեի նաև 1995 թվականը, երբ ճարտարապետների միությունն առաջին անգամ համահայկական ֆորում կազմակերպեց, որի բազայի հիման վրա 2009 թվականին ստեղծվեց ճարտարապետների և ճարտարագետների ասոցիացիան:

Եվ իհարկե, այսօրվա համագումարը, որն, ի դեպ, ունի նաև մեկ այլ կարևոր բաղադրիչ` ճարտարապետների պալատի անդամ են դառնում նաև ինժեներ-կոնստրուկտորները: Մենք շատ երկար ենք քննակել այդ հարցը՝ բոլորդ համամիտ կլինեք, որ առանց կոնստրուկտորների հնարավոր չէ, այս երկու մասնագիտությունները չպետք է իրարից բաժանել: Այս խնդիրը ևս շատ կարևոր է, հաշվի առնելով, որ մենք գտնվում ենք սեյսմիկ գոտում:

Կուզենայի ավարտել խոսքս՝ շնորհավորելով բոլորին այս իրապես պատմական օրվա առթիվ և մաղթել արգասաբեր աշխատանք: