ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

1. Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`

info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-11
Ֆաքս` +374 11 62-17-34

2. Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան

kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37
Հասցե` 0010, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 3

16.08.2018

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանի ուղերձը Ճարտարապետների և ճարտարագետների համահայկական ընկերակցության կայքում տեղադրելու

Հարգելի՛ գործընկերներ

Ճարտարապետների և ճարտարագետների համահայկական ընկերակցության գործունեությունը, այս հարթակի ստեղծմամբ, անկասկած, նոր փուլ է թևակոխում: Այսուհետ նոր գործարկվող կայքի շնորհիվ Հայաստանում, Սփյուռքում և Արցախում գործունեություն ծավալող շինարարական ընկերությունների, ճարտարապետական արվեստանոցների և անհատների համար ավելի հասանելի է լինելու մասնագիտական բազան, ինչը համագործակցության լայն հեռանկարների հնարավորություն է ընձեռում: Դա չափազանց կարևոր է քաղաքաշինության ոլորտի՝ ճարտարապետության, շինարարական արդյունաբերության զարգացման, ներդրումների խթանման առումով:

Մեր ժողովրդի ճարտարապետական ժառանգությունը պահպանելու և սերնդեսերունդ փոխանցելու գործում կարևոր դերակատարում ունեն ոչ միայն պետական, այլև ճարտարապետներին ու շինարարներին միավորող հասարակական կառույցները, որոնցից մեկն է Ճարտարապետների և ճարտարագետների համահայկական ընկերակցությունը:

Ողջունելի է Ընկերակցության հիմնական նպատակը՝ հայրենադարձությունը, ոլորտի մասնագետներին հայրենիք վերադարձնելը, սեփական երկիրը ոտքի կանգնեցնելը: Այս համատեքստում մեծ կարևորություն ունեն Ճարտարապետների և ճարտարագետների համահայկական համաժողովները, որոնք միավորում են աշխարհի տարբեր անկյուններում գործունեություն ծավալող հայ մասնագետներին:

Քաղաքաշինության կոմիտեն ևս բաց է բոլոր կառուցողական առաջարկների համար: Մենք աջակցելու ենք մասնագիտական հանրության ցանկացած նախաձեռնությանը, որն ուղղված է լինելու քաղաքաշինության ոլորտի բարեփոխմանը՝ մեր երկրի քաղաքաշինական միջավայրը դարձնելով առավել հարմարավետ, կայուն և գեղեցիկ:

 

Ավետիք Էլոյան

ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ