ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

1. Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`

info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-11
Ֆաքս` +374 11 62-17-34

2. Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան

kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37
Հասցե` 0010, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 3

20.08.2018

Կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանի խոսքը Շինարարի տոնի առթիվ

Մեծարգո պարոն փոխվարչապետ,
հարգելի հյուրեր,
սիրելի գործընկերներ

Ուրախ եմ և հպարտ, որ այսօր ինձ բախտ է վիճակվել ողջունել ձեզ այս գեղեցիկ ավանդական տոնի՝ Շինարարի օրվա կապակցությամբ:

Հայերի շինարարական արվեստը դարեր ի վեր գտնվել է քաղաքակրթությունների ուշադրության կենտրոնում, իսկ շատ դեպքերում անմիջականորեն ազդել և ուղղորդել նրանց զարգացումը:

Չնայած դժվարին ժամանակների, հայ ազգը երբեք չի դադարել իր ֆիզիկական միջավայրի կերտումը: Ժամանակի պահանջը միշտ թելադրել է կառուցել շինություններ, որոնք անհրաժեշտ են եղել ազգի պահպանման և գոյատևման համար: Այժմ, փոփոխված պայմաններից ելնելով, մենք պետք է նորովի մտածենք և վերագնահատենք, թե ինչ է հատկապես անհրաժեշտ մեր ազգին:

Դա այն արդիական հարցն է, որն օր առաջ պետք է բարձրաձայնել, որպեսզի մեր ապագա սերունդները նույն հպարտությամբ խոսեն մեր մասին, ինչպես մենք ենք հիշում մեր պապերին:

Համարում եմ, որ դղյակ և պալատ կառուցելու ժամանակը փոխարինվելու է պուրակ և համալսարան կառուցելու անհրաժեշտությամբ:
Բարեպաշտ և կայուն զարգացող միջավայրը ոչ միայն լավ ցանկություն է, այլև առողջ սերնդի զարգացման կարևորագույն պայման:

Նոր դպրոցներն ու համալսարանները ոչ միայն բարի, վերացական գաղափար են, այլև վաղվա մրցունակ մասնագետների և երկրի մրցակցային առավելության գրավականը:

Իրավունք և պարտականություն: Մենք՝ շինարարներս, վաստակում ենք մեր իրավունքը կառուցելու, ստանալով կրթություն, աշխատելով դժվարին պայմաններում, հասնելով այն բարձր նպատակին, տիրապետելով այս պատվաբեր արհեստին:

Բայց ցանկացած իրավունք անխուսափելիորեն բերում է պատասխանատվության և մենք բոլորս պետք է գիտակցենք մեր պատասխանատվությունը:

Դա առաջին հերթին անվտանգ ու ապահով ֆիզիկական միջավայր ստեղծելն է, որը վստահված է մեզ: Դա սերունդների առջև պատասխանատվությունն է, որ պիտի անհնարին դարձնի մյուս դեկտեմբերի 7-ը:

Բայց սա դեռ ամենը չէ:

Իրավունք, պարտականություն և ուզում եմ առաջարկել մի նոր թեզ-արտոնություն: Իրավունք, պարտականություն և արտոնություն: Արտոնության զգացմունքն է, որ կրթում է իսկական շինարարներին և զուգակցում ցանկացած ազգանվեր գործին:

Այն գիտակցությունը, որ պետք է կառուցել ամուր շենք՝ դա մեր պարտականությունը չէ, դա մեր արտոնությունն է: Մենք ոչ թե պետք է գործենք պարտավորության զգացմունքով թելադրված, այլ գնահատենք այն արտոնությունը, որ մեզ վստահվել է:

Մենք բոլորս ևս մեկ անգամ հայտնվել ենք մի բախտորոշ ժամանակաշրջանում, երբ մեր ազգի հետագա զարգացումն անմիջականորեն մեր ձեռքերում է:

Եվ այս լավ, ուրախալի ու ստեղծարար տոնի առթիվ ես կուզենայի մաղթել ոչ միայն շինարարներին, ճարտարապետներին և քաղաքաշինարարներին, այլ բոլորիս, ամեն մեկին իր ոլորտում՝ գիտակցեք ձեր արտոնությունը, որովհետև դա պետություն կառուցելու միակ ձևն է:

Շնորհավոր: