ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

1. Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`

info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-11
Ֆաքս` +374 11 62-17-34

2. Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան

kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37
Հասցե` 0010, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 3

10.11.2018

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանի ողջույնի խոսքը՝ Վանաձորի բժշկական կենտրոնի բացման արարողությանը

Հարգելի Առողջապահության նախարար

Կառավարության գործընկերներ

Հարգելի մարզպետ, բուժաշխատողներ

Ողջունում եմ բոլորիդ և շնորհավորում կենսականորեն կարևոր այս հաստատությունը շահագործման հանձնելու կապակցությամբ:

Տարածքային համաչափ զարգացման քաղաքականությունը՝ որդեգրված Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, ենթադրում է միջոցառումների համախումբ, որի մաս է կազմում քաղաքաշինությունը:

Հատակագծերի զարգացման միտումներից մինչև ենթակառուցվածքների զարգացում՝ մեր խնդիրն է բնակչության համար բարելավել, զարգացնել, հասանելի դարձնել մատուցվող ծառայությունների որակը, ինչն առանց ժամանակակից շենքային պայմանների և սարքավորումների հնարավոր չէ:

Պետական բյուջեով Քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ ընթացող տասնյակ շինարարական օբյեկտների թվում այսօր էլ կրթական, մշակութային, մարզական նշանակության կառույցներ կան, որոնց մեծ մասը մարզերում է:

Նախկինում Վանաձորի բժշկական և ուռուցքաբանական կենտրոնները տեղակայված էին բարոյապես և ֆիզիկապես մաշված չորս հիմնական մասնաշենքերում: 

Մինչ ծրագրի սկսելը նախնական գնահատում էր արվել, հասկանալու համար, թե որն է նպատակահարմար՝ վերանորոգել հին մասնաշենքերը, թե կառուցել նոր բժշկական կենտրոն: Արդյունքում, թե՛ տնտեսապես, թե՛ առողջապահական հաստատություններին ներկայացվող ժամանակակից պահանջներին համապատասխանելու առումով՝ նպատակահարմար էր դիտվել նոր կենտրոնի կառուցումը:

Վանաձորի նորակառույց բժշկական կենտրոնի գլխավոր մասնաշենքն իրականացրել է Քաղաքաշինության կոմիտեն՝ պետական բյուջեի միջոցների հաշվին: Նախագծային փաստաթղթերը մշակվել են Առողջապահության նախարարության ԾԻԳ-ի պատվիրատվությամբ:

Մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքը (ծննդատուն) կառուցվել է «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ:

Նորակառույց բժշկական կենտրոնի միայն շենք-շինությունների կառուցման համար ծախսվել է շուրջ 5 մլրդ դրամ և այսօր արդեն 190 մահճակալի համար նախատեսված հաստատությունն իրականություն է:

Այսուհետ շտապ օգնության, առողջության վերականգնման միջոցառումներն իրականացվելու են հարմարավետ, շահագործման համար անվտանգ և ժամանակակից սարքավորումներով հագեցած կենտրոնում:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել առողջապահական թիմին, նախագծող՝ «Հայնախագծին» կազմակերպությանը, շինարարական աշխատանքներն իրականացրած «Ֆիլիշին» ընկերությանը, բոլոր մասնակից կողմերին:

Առո՛ղջ եղեք: