ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

1. Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`

info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-11
Ֆաքս` +374 11 62-17-34

2. Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան

kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37
Հասցե` 0010, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 3

26.04.2019

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը հանդիպում է ունեցել Իրանի Շարիֆ համալսարանի համահիմնադիր Մարկ Գրիգորյանի հետ

Մարդիկ, ովքեր ինչ-ինչ պատճառներով հեռացել են հայրենիքից ու մեծ ավանդ ունեն այլ պետությունների զարգացման գործում, ժամանակն է, որ վերադառնան հայրենիք: Այս մասին ասել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը՝ հանդիպում ունենալով Օքսֆորդի համալսարանի կառուցագիտության դոկտոր, Իրանի Շարիֆ համալսարանի համահիմնադիր Մարկ Գրիգորյանի հետ: Վերլուծելով Հայաստանի քաղաքաշինության և ճարտարապետության բնագավառում կրթական ու մասնագիտական խնդիրները՝ Վահագն Վերմիշյանն ու Մարկ Գրիգորյանը համագործակցության մասին համաձայնություն են ձեռք բերել: «Հաշվի առնելով սեյսմիկ բարձր ռիսկայնության հանգամանքը՝ հարկավոր են արդի տեխնոլոգիաների կիրառմամբ նոր մոտեցումներ»,-նշել է Մարկ Գրիգորյանը և կարևորել Վահագն Վերմիշյանի ղեկավարությամբ քաղաքաշինության կոմիտեի աշխատակազմի պատրաստակամությունը խնդիրների ճիշտ ախտորոշման առումով: Սա թույլ կտա գործուն քայլեր ձեռնարկել և բնագավառում 10 տարվա ընթացքում արձանագրել թռիչքաձև զարգացում: