ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

1. Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`

info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-11
Ֆաքս` +374 11 62-17-34

2. Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան

kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37
Հասցե` 0010, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 3

30.04.2019

«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի տարածքում իրականացվող շինարարական աշխատանքները դադարեցվել են

«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի տարածքում ծանր տեխնիկայով և առհասարակ որևէ տեսակի աշխատանքները դադարեցված են: Ամբերդն ազգային հարստություն է, մեր աչքի լույսը, և նմանօրինակ գործողություններն անթույլատրելի են: Այս մասին ասել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանն`ընդունելով հողի սեփականատերեր Սիրակ և Մանուկ Մանուկյաններին: Զբոսաշրջային զարգացման նպատակ հետապնդող ցանկացած նախաձեռնություն այս տարածքում պետք է արվի ՀՀ մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի հավանությանն արժանացած նախագծի հիման վրա, երբ արդեն իսկ առկա կլինեն հնագիտական եզրակացությունները: Այստեղ անհրաժեշտության դեպքում կկատարվեն հնագիտական պեղումներ: Տարածքի սեփականատերեր Սիրակ և Մանուկ Մանուկյաններն ընդունել են իրենց բաժին մեղավորությունը և խնդրել միասին քննարկումների ու մասնագետների աջակցությամբ իրավիճակից դուրս գալու ելքեր փնտրել: «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի տարածքում և դիտման գոտում որևէ միջամտություն հարկավոր է անել չափազանց զգուշավորությամբ և համայնապատկերին համահունչ: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը նշել է, որ նմանօրինակ դեպքերը բացառվելու են` լինելով անձամբ իր և պատասխանատու մյուս կառույցների ուշադրության ներքո: