ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

1. Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`

info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-11
Ֆաքս` +374 11 62-17-34

2. Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան

kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37
Հասցե` 0010, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 3

03.06.2019

Մեկնարկել է «Եվրասիական տնտեսական միություն՝ Հայաստան – համագործակցություն» 5-րդ հոբելյանական ամենամյա Բիզնես Համաժողովը

Մեկնարկել է «Եվրասիական տնտեսական միություն՝ Հայաստան – համագործակցություն» 5-րդ հոբելյանական ամենամյա Բիզնես Համաժողովը: Այն կազմակերպվել է ՀՀ կառավարության և Եվրասիական Տնտեսական Հանձնաժողովի աջակցությամբ: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը մասնակցել և ողջույնի խոսք է ասել: Միջոցառման շրջանակներում անցկացվում է պլենար նիստ, սեկցիոն նիստեր, որտեղ որպես մոդերատոր հանդես են գալիս ԵԱՏՄ անդամ երկրների ներկայացուցիչները՝ ՀՀ պետական կառույցների ներկայացուցիչների հետ համատեղ: Կազմակերպվում է կոնտակտային բորսա և երկկողմանի բիզնես-հանդիպումներ: Հիմնական նպատակներն են՝ Եվրասիական տնտեսական միության երկրների ընկերությունների միջև բանակցությունների կազմակերպումը, նաև ոչ պաշտոնական մթնոլորտում նոր գործարար կապերի բացահայտումը, բիզնես գործունեության շրջանակների ընդլայնումը, կառավարության ներկայացուցիչների հետ կարևորագույն տնտեսական խնդիրների քննարկումը, ԵԱՏՄ-ից արտահանման ավելացման հարցում համագործակցության վերաբերյալ երկխոսությունը: Բիզնես համաժողովի անցկացումը նախաձեռնել են ՀՀ, ՌԴ և ԲՀ առևտրաարդյունաբերական պալատները, ՂՀ «Ատամեկեն» գործարարների Ազգային պալատը, Համառուսաստանյան Ղրղզստանի Կոնգրեսը և «Իվենթսենթր» ընկերությունը: