ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

1. Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`

info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-11
Ֆաքս` +374 11 62-17-34

2. Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան

kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37
Հասցե` 0010, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 3

20.06.2019

Քննարկում սուբվենցիոն ծրագրերի իրականացման վերաբերյալ

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հանձնարարությամբ սուբվենցիոն ծրագրերում թերություններից հետագայում խուսափելու նպատակով՝ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի նախաձեռնությամբ խորհրդակցություն է հրավիրվել մարզպետարանների, քաղաքապետարանների և խոշոր համայնքների քաղաքաշինության ստորաբաժանումների, մարզերում գործող նախագծային կազմակերպությունների ղեկավարների մասնակցությամբ: Խնդիրների վերաբերյալ մանրամասներ հաղորդեցին և հարցերին պատասխանեցին միջոցառմանը ներկա տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանը, քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանը և պատասխանատու վարչությունների պետերը: Հաշվի առնելով, որ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված նախորդ տարվա սուբվենցիայի ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքներում արձանագրվել են որոշակի բացթողումներ, քաղաքաշինության կոմիտեի նախագահը նշել է, որ այս հարցը ևս լուծված կլինի համակարգային փոփոխությունների արդյունքում, ինչի մեկնարկն արդեն իսկ տրված է: Քաղաքաշինության ոլորտը համակարգող աշխատակիցները պետք է լինեն մասնագետներ, կկարևորվի ճարտարապետի դերը, լիազոր մարմինը համապատասխան մեխանիզմների միջոցով կկարողանա լիարժեք վերահսկողություն իրականացնել: Նախագծային կազմակերպությունների առաջադրած հարկային բեռի թեթևացման մասին հարցը ևս քննարկվում է: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանը հորդորեց ծրագրերին լավագույնս նախապատրաստվել, չշտապել և նպատակ ունենալ գործը կատարել բարձրակարգ որակով: