ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

1. Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`

info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-11
Ֆաքս` +374 11 62-17-34

2. Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան

kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37
Հասցե` 0010, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 3

12.07.2019

Վահագն Վերմիշյանը հանձնել է քաղաքաշինության բնագավառում գործունեություն իրականացնող կազմակերպությունների նոր լիցենզիաները

Իրականացվող աշխատանքների, օրենսդրական բարեփոխումների, միջազգային փորձի և հեռանկարների մասին է մանրամասներ ներկայացրել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը՝ հանդիպելով քաղաքաշինության բնագավառում լիցենզավորված իրավաբանական անձ հանդիսացող մի քանի տասնյակ ընկերությունների տնօրենների հետ: Վահագն Վերմիշյանը հանձնել է քաղաքաշինության բնագավառում գործունեություն իրականացնող կազմակերպությունների նոր լիցենզիաները և նշել, որ մասնագետի պատիվն ազնիվ ու լավ աշխատանքով է բարձր պահվում, իսկ բնագավառում սպասվում են նոր զարգացումներ: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել է վերջիններիս և հաջողություններ մաղթել հետագա աշխատանքներում: