ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

1. Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`

info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-11
Ֆաքս` +374 11 62-17-34

2. Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան

kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37
Հասցե` 0010, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 3

06.08.2019

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը հանդիպել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հետ

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանն առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանի, խորհրդական Արմեն Մինասյանի, վարչության պետերի մասնակցությամբ Արևաշող գյուղում հանդիպել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հետ, ծանոթացել կառուցապատման ընթացքին, զրուցել տների ապագա բնակիչների հետ: Վահագն Վերմիշյանը Ֆուլլեր տնաշինական կենտրոնի ներկայացուցիչների հետ միասին այցելել է Լոռու մարզի Լեռնանցք գյուղ նույնպես: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը նշել է, որ ծրագիրը կարելի է համարել իրապես հաջողված: Նա տեղեկացրել է, որ գործընթացը շարունակական է լինելու: «Մեր տունը մեր ձեռքերով պիտի կառուցենք արտահայտությունը պետք է կարգախոս դառնա բոլորիս համար»,-ասել է Վահագն Վերմիշյանը: Արձագանքելով բնակիչների դիմումներին` ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը եղել է Սպիտակ համայնքում և անձամբ ծանոթացել Նորվեգական թաղամասի տնակների այժմյան վիճակին: