ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

1. Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`

info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-11
Ֆաքս` +374 11 62-17-34

2. Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան

kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37
Հասցե` 0010, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 3

09.08.2019

Շինարարի օրը վերածվել է մեծ տոնակատարության

Շինարարի օրը նշվել է մեծ տոնակատարությամբ: Հավակնոտ ծրագրերը, որ ՀՀ քաղաքաշինության կոմիտեն իրականացնում է, շինարարության ոլորտը կդարձնի մեր տնտեսության կարևորագույն հատվածներից մեկը: Այս մասին վստահություն է հայտնել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ ուղերձով հանդես գալով, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և Շինարարների միության նախաձեռնությամբ կազմակերպված, միջոցառմանը: Ելույթին հաջորդել է շինարարության ոլորտի գործիչների պարգևատրման արարողությունը: Հայաստանի Հանրապետության վաստակավոր շինարարի պատվավոր կոչում է շնորհվել Հայաստանի շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանին և «Կամուրջշին» ՓԲԸ խորհրդի նախագահ Վլադ Արտեմի Ասատրյանին։ ՀՀ վարչապետի հուշամեդալով են պարգևատրել «Բետոն» արտադրական կոոպերատիվի նախագահ Դավիթ Կլեկչյանը, «ՀԱԷԿ-ի շինարարություն» ՓԲԸ տնօրեն Աշոտ Վարդանյանը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը, «Սահակյանշին» ՓԲԸ խորհրդի նախագահ-գործադիր տնօրեն Սուրեն Սահակյանը: ՀՀ վարչապետի շնորհակալագրով են պարգևատրվել «Միկշին» ՍՊԸ նախագահ Տիգրան Հարությունյանը, «Բետոնագործ» ՓԲԸ նախագահ Լյովա Քալանթարյանը, «Հորիզոն -95» ՍՊԸ գլխավոր տեխնոլոգ, փորձարարական լաբորատորիայի վարիչ Հասմիկ Գևորգյանը, «Արմբազալտ» ՓԲԸ տնօրեն Էդիկ Գրիգորյանը: Քաղաքաշինության բնագավառում նշանակալի ավանդի համար ոսկե մեդալով են պարգևատրվել Հայաստանի շինարարների միության փորձագետ Ռիտա Ավագիմյանը, «Արս-Շիլ» ՍՊԸ տնօրեն Արսեն Ղահրամանյանը, ՀՀ պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետ Արմեն Ավետիսյանը, Շվեյցարահայ գործարար և կառուցապատող Վարդան Սրմաքեշին, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի գլխավոր քարտուղար Արամ Մկրտչյանը։ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի շնորհակալագրով են պարգևատրվել «Երևանշին» ՍՊԸ տնօրեն Նորիկ Խաչատրյանը, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության պետի պաշտոնակատար Արսեն Միրզոյանը, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության ճարտարապետության բաժնի պետ Նշան Մարտիրոսյանը, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության ճարտարապետության բաժնի գլխավոր մասնագետ Նորիկ Մանուկյանը, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության հաշվապահական հաշվառման և հաշվետվության բաժնի պետ-գլխավոր հաշվապահ Կարեն Անտոնյանը, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի շինարարության և գիտատեխնիկական նորմավորման վարչության շինարարության քաղաքականության և գնագոյացման մեթոդաբանության բաժնի գլխավոր մասնագետ Արմեն Քոչարյանը, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի շինարարության և գիտատեխնիկական նորմավորման վարչության գիտատեխնիկական քաղաքականության բաժնի գլխավոր մասնագետ Գևորգ Գևորգյանը, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության գլխավոր մասնագետ Հասմիկ Խաչատրյանը, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության շինարարական ծրագրերի բաժնի գլխավոր մասնագետ Ռուզան Ադամյանը: