ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

1. Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`

info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-11
Ֆաքս` +374 11 62-17-34

2. Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան

kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37
Հասցե` 0010, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 3

23.09.2019

«Արարման ուղին» գրքի շնորհանդես և ցուցահանդես՝ նվիրված Գուրգեն Մուշեղյանի 85 ամյակին

Հայաստանի վաստակավոր ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանի 85-ամյա հոբելյանի առթիվ՝ Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում բացվել է նրա տասնամյակներ ընդգրկող գործունեությունը ներկայացնող ցուցահանդեսը: Տեղի է ունեցել «Արարման ուղին» գրքի շնորհանդեսը՝ նվիրված ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանին , որը լույս է տեսել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի աջակցությամբ ու համահեղինակների շնորհիվ: Գրքում 85-ամյա ճարտարապետը խոսում է նաեւ ապագայի ու հեռանկարների մասին։ Հարգարժան հյուրերը Հայաստանի վաստակավոր ճարտարապետ, ՀՃԱ ակադեմիկոս, ՌԴ ճարտարապետության և շինարարության, ԳԱ արտասահմանյան անդամ Գուրգեն Մուշեղյանին հանձնեցին շնորհակալագիր ՀՀ կառավարության կողմից, պատվոգրեր ՃՇՀԱ համալսարանի ու ճարտապետների պալատի, շնորհավորանքներ՝ տասնյակ կազմակերպությունների անունից: Թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանի խոսքերով ցուցահանդեսը մեր բոլորի երախտիքի խոսքն է Մուշեղյանին: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը, շնորհավորելով վաստակաշատ ճարտարապետին, նրան մաղթեց առաջին հերթին քաջառողջություն, ապա ստեղծագործական անսպառ եռանդ: Գուրգեն Մուշեղյանն էլ նշում է, որ թեև «Արարման ուղին» գիրքը խոսք է ցտեսության փոխարեն, այդուհանդերձ նա չի կարող չաշխատել ու փորձառու խորհուրդներով միշտ սատարելու է երիտասարդներին: