ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

1. Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`

info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-11
Ֆաքս` +374 11 62-17-34

2. Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան

kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37
Հասցե` 0010, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 3

07.10.2019

Շնորհավորական ուղերձ ճարտարապետի միջազգային օրվա կապակցությամբ

Հոկտեմբերի առաջին երկուշաբթին Ճարտարապետի միջազգային օրն է: Շնորհավորում եմ բոլորիս այս հրաշալի իրադարձության առիթով: Ճարտարապետությունը ավելին է, քան պարզապես մասնագիտություն, այն կոչում է կյանքի ուղի և որոշում թողնելու ձեռագիր ոչ միայն անհատների կյանքում, այլև հասարակության, տարբեր ժողովուրդների համար և պատմության մեջ: Սիրելիներս, Ճարտարապետներն են, որ հեղինակն են մեր հին ու նոր շինությունների, որոնցով հպարտանում ենք, կառույցների, որ մեր երկրի դեմքն են: Հարգարժան ճարտարապետներ, հայկական ժամանակակից ճարտարապետությունը պետք է վերելք ապրի՝ պահպանելով դարերից եկող մեր արժեքավոր ավանդույթները, և ՀՀ կառավարությունը այժմ ստեղծել է դրա համար անհրաժեշտ բոլոր նախապայմանները: Ներդրումների աճը, ոլորտի լավագույն մասնագետների հայրենադարձությունը, նոր ծրագրերը շինարարական բում են խոստանում առաջիկայում: Վաղուց ժամանակն է, որ անցյալում թողնենք մասնագիտական բոլոր տարաձայնությունները և ամենօրյա համատեղ աշխատանքի, համագործակցության, բարի դրացիական հարաբերությունների դաշտում քայլ անենք դեպի առաջ: Քաղաքաշինության բնագավառը ցավոք շատ է հետ ընկել, իսկ մենք կարող ենք ավելին, և վստահ եղեք, որ շուտով ոլորտում բարեփոխումները նշանալի դեր կունենան և նոր խթան կհանդիասանան Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացմանը: Հարգարժան ճարտարապետներ, կրկին շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ և մաղթում եմ ստեղծագործական մտքի նոր թռիչք, բարեկեցություն և հաջողություններ բոլոր նախաձեռնություններում …