ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

1. Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`

info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-11
Ֆաքս` +374 11 62-17-34

2. Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան

kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37
Հասցե` 0010, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 3

04.06.2020

Կառավարությունը հանրային ծառայողների համար սկսում է բնակարանային նոր ծրագիր

      Կառավարության 04.06.2020թ. նիստում հաստատվել է որոշում, որով սահմանվում է հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման նպատակով Երևան քաղաքի Ադոնց փողոցի N19/8 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարանների վաճառքի պայմանները:
Համալիրը կունենա 619 բնակարան, որոնցից հանրային ծառայողների մասով նախատեսված է 345-ը: Բնակարանների կառուցումը նախատեսվում է ավարտին հասցնել 2023 թվականի ընթացքում և շահառուներին հանձնել 2 փուլով. մինչև 01.04.2023թ.՝ թվով 200 և մինչև 01.08.2023թ.՝ թվով 145 բնակարան:
Ծրագրի հիմնական հավակնորդները «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված պաշտոններ զբաղեցնող անձինք են, որոնց գործատուն և աշխատավայրը գտնվում են Երևան քաղաքում։
Ծրագրի ընդհանուր պայմանները՝ ստորև:
☑️ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման նպատակով Երևան քաղաքի Ադոնց փողոցի N19/8 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարանների վաճառքի պայմանների վերաբերյալ
Ծրագրի շահառուները՝
1. «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված պաշտոններ զբաղեցնող անձինք (այսուհետ՝ սույն կարգի կիրառման իմաստով՝ ծառայողներ), որոնց գործատուն և աշխատավայրը գտնվում են Երևան քաղաքում։
2. Շահառու դառնալուն կարող են հավակնել նաև`
1) Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության աշխատողները,
2) օտարերկրյա պետություններում գտնվող` ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններում դիվանագիտական պաշտոն զբաղեցնող անձինք,
3) Վարչապետի համաձայնությամբ, որպես խրախուսում, շահառու կարող են դառնալ Կառավարության կողմից վերջին 3 տարվա ընթացքում հավանության արժանացած ծրագրեր իրականացնող կամ այդ ծրագրերի իրականացմանն ակտիվ մասնակցություն ունեցող պետական ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողները:
• Բնակարանների բաշխման ու վաճառքի աշխատանքները ՀՀ անունից կազմակերպվում և ղեկավարվում է Քաղաքաշինության կոմիտեի միջոցով
• Կառուցապատումն իրականացնող՝ <<ՄԼ-ՄԱՅՆԻՆԳ>> ՍՊԸ (https://charagayt.am/)
• Բնակարանների ընդհանուր մակերեսի 1քառ.մետրի միջին արժեքը՝
- ներքին հարդարմամբ՝ 345.000 դրամ,
- առանց ներքին հարդարման (արտաքին դռների և պատուհանների տեղադրմամբ, սվաղած պատերով, ցեմենտյա շաղախից հատակով, առանց ջեռուցման մարտկոցների)՝ 310.000 դրամ
• Ավտոկայանատեղի արժեքը՝ 2.5 մլն. դրամ
•Վարկի մարման ժամկետ՝ մինչև վարկառուի կենսաթոշակային տարիքը լրանալը, բայց ոչ ավելի, քան 20 տարի,
• Կանխավճարը՝ 10%,
• Վարկի էֆեկտիվ տոկոսադրույքը՝ 10%,
• հաշվարկային արժույթ՝ ՀՀ դրամ
•վճարումները՝ Քաղաքաշինության կոմիտեի գանձապետական ավանդային հաշվի միջոցով
•գլխավոր սկզբունքները՝ ծառայողի վճարունակություն և նրա կողմից ստանձնած պարտավորությունների կատարման պատշաճություն,
•Հայտերի հավաքագրումն իրականացվում է՝ գերատեսչություններում և ներկայացվում Քաղաքաշինության կոմիտե
• Բնակարանի հատկացման ընթացակարգը՝ վիճակահանությամբ
Փուլային տարբերակ՝
1)   հավակնորդի անձնական էջի ակտիվացում՝ 400.000 դրամի չափով վճար (անձնական միջոցներ),
2) տվյալ բնակարանի վիճակահանություն՝ բնակարանը ձեռք բերելու ցանկություն հայտնած անձանց միջև,
3) առաջին կանխավճար - օֆերտայի ստացման օրվանից յոթ աշխատանքային օրվա ընթացքում՝ բնակարանի 10% + ավտոկայանատեղի (առկայության դեպքում) 20% - 400 000 (անձնական միջոցներ)
4) նախնական պայմանագրի կնքում, որից հետո՝
5) 7 աշխ. օրվա ընթացքում՝ բնակարանի 40.0%+ ավտոկայանատեղի (առկայության դեպքում) 30% (անձնական միջոցներ և (կամ) հիփոթեքային վարկ),
6) 10-րդ ամսում՝ բնակարանի+ավտոկայանատեղի (առկայության դեպքում) 30% (անձնական միջոցներ և (կամ) հիփոթեքային վարկ),
7) 20-րդ ամսում՝ բնակարանի+ավտոկայանատեղի (առկայության դեպքում) 20% (անձնական միջոցներ և (կամ) հիփոթեքային վարկ),
8) շենքի (մասնաշենքի) կառուցման ավարտը պետական գրանցման ենթարկվելու մասին վաճառողի ծանուցումն ստանալուց հետո 15 օրվա ընթացքում՝ մնացորդ (անձնական միջոցներ և (կամ) հիփոթեքային վարկ),
9) հիմնական պայմանագրի կնքում:
Միանվագ տարբերակ՝
1)  հավակնորդի անձնական էջի ակտիվացում՝ 400.000 դրամի չափով վճար (անձնական միջոցներ),
2) տվյալ բնակարանի վիճակահանություն՝ բնակարանը ձեռք բերելու ցանկություն հայտնած անձանց միջև,
3) առաջին կանխավճար - օֆերտայի ստացման օրվանից յոթ աշխատանքային օրվա ընթացքում՝ բնակարանի 10% + ավտոկայանատեղի (առկայության դեպքում) 20% - 400 000 (անձնական միջոցներ)
4) կանխավճար մնացած գումարի չափով՝ անձնական խնայողությունների և (կամ) հիփոթեքի հաշվին:
•Նախնական և հիմնական առուվաճառքի պայմանագրերի նոտարական վավերացման ծախսերը, հիպոթեքային վարկի կապակցությամբ ապահովագրական ծախսերը, հիմնական պայմանագրից ծագող իրավունքների գրանցման ծախսերը, իր վերցրած հիփոթեքային վարկի սպասարկման ծախսերը, բնակարանի գազի, խմելու ջրի, էլեկտրաէներգիայի, հեռախոսի, հեռուստատեսային կապի բաժանորդ դառնալու ծախսերը՝ բնակարանը ստացողի միջոցների հաշվին: