ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

1. Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`

info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-11
Ֆաքս` +374 11 62-17-34

2. Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան

kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37
Հասցե` 0010, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 3

10.06.2020

Հեռավար խորհրդակցություն` իրանական առաջատար ներդրումային կազմակերպությունների ղեկավարների մասնակցությամբ

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանը և Քաղաքաշինական ծրագրի փորձագիտական կենտրոնի գլխավոր տնօրեն` Արմեն Մինասյանը հեռավար կարգով հանդիպում են ունեցել թեթև մետաղական կոնստրուկցիաներ (LSF) արտադրող ու կառուցապատող իրանական առաջատար «Հուշմանդսազեհ» ընկերության գործադիր տնօրեն Մոհամմադ Նասեր Զանգանեի, «Ալմիրանքո» ներդրումային կազմակերպության խորհրդի նախագահ ու գլխավոր տնօրեն Հուշանգ Վահեդիի և իրանահայ գործարար Վարուժ Բարոյանի հետ։ Արմեն Ղուլարյանը բարձր է գնահատել ԻԻՀ հետ քաղաքաշինության բնագավառում մասնագիտական ու ներդրումային հնարավորությունները։ Իրանցի գործարարները ներկայացրել են թեթև մետաղական կոստրուկցիաներով, սեյսմակայուն, մատչելի շենքերի համակարգերը, որոնք համապատասխանում են միջազգային ու իրանական սեյսմիկ նորմերին ու լայն կիրառություն ունեն Իրանում։ «Հուշմանդսազեհ» ընկերության գործադիր տնօրենը նշել է, որ ընկերությունը պատրաստակամ է ներգրավվել աղետի գոտում մատչելի բնակարանների շինարարության գործընթացում։ Հաշվի առնելով, որ ընկերության համալիրում գործում է նաև գիտահետազոտական ինստիտուտ-համալսարանը, իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել աջակցել թեթև մետաղական կոնստրուկցիաների (LSF) նախագծային ու շինարարական նորմերի մշակմանը։ «Ալմիրանքո» ներդրումային կազմակերպության խորհրդի նախագահ ու գլխավոր տնօրեն Հուշանգ Վահեդին ներկայացրել է ընկերության հնարավորությունները և հետաքրքրությունները Հայաստանում խոշոր ներդրումային ծրագրերում մասնակցություն ունենալու վերաբերյալ։ Հանդիպման վերջում Արմեն Ղուլարյանը շնորհակալություն է հայտնել իրանցի գործընկերներին, և Քաղաքաշինական ծրագրի փորձագիտական կենտրոնի գլխավոր տնօրեն Արմեն Մինասյանին հանձնարարել ուսումնասիրել և ներկայացնել առաջարկություն՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և Իրանի ճանապարհների ու քաղաքաշինության նախարարության միջև համագործակցության նոր, ավելի հստակ ճանապարհային քարտեզ մշակելու վերաբերյալ՝ առավել մեծ տեղ տալով ոլորտի բիզնես հանրության ուղիղ կապերին: