ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

1. Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`

info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-11
Ֆաքս` +374 11 62-17-34

2. Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան

kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37
Հասցե` 0010, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 3

15.06.2020

Հեռավար հանդիպում Լոռու, Շիրակի, Արագածոտնի մարզպետների հետ

Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված պետական աջակցության ծրագրի ընթացը քննարկելու նպատակով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանը, բնակարանային ֆոնդի կառավարման և ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը, «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոն» բարեգործական հ/կ նախագահ Աշոտ Եղիազարյանը հեռավար հանդիպում են ունեցել Լոռու, Շիրակի, Արագածոտնի մարզպետների հետ:
Մարզպետներ Անդրեյ Ղուկասյանի, Տիգրան Պետրոսյանի, Դավիթ Գևորգյանի կողմից ներկայացվել է ՀՀ 2019 և 2020 թվականների պետական բյուջեներով հատկացված շուրջ 4.85 մլրդ. դրամի հաշվին իրականացվող աշխատանքների ընթացքը, համավարակով պայմանավորված դրանք սահմանված ժամկետներում իրականացնելու հնարավորությունը, հստակեցվել են «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» աջակցությամբ իրականացվող բնակելի տների կառուցման աշխատանքներին առնչվող ընթացակարգային հարցեր:
Քննարկման ժամանակ կարևորվել է ծրագրի շահառու հանդիսացող ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանը զուգահեռ նրանց կողմից նախկինում զբաղեցված ժամանակավոր կացարանների և վթարային տների քանդման հարցը, իհարկե քանդման պահանջը չտարածելով ընտանիքներին պատկանող տնամերձ հողամասերում առկա օժանդակ շինությունների (անասնաշենք, հացատուն, խորդանոց, մարագ, ցախատուն և այլն) վրա:
Հանդիպման մասնակիցներն ընդգծել են հատկապես ծրագրին շահառուների անմիջական մասնակցությունը, երբ վերջիններս ոչ միայն աջակցում են իրենց տների շինարարությանը, այլ նաև վարձատրվում դրա համար, ինչն էականորեն կմեղմի համավարակով պայմանավորված սոցիալական և տնտեսական խնդիրները:
Հանդիպման ավարտին Արմեն Ղուլարյանը շնորհակալություն է հայտնել մարզպետներին և Ֆուլեր Տնաշինական Կենտրոնին՝ շարունակական արդյունավետ համագործակցության համար և վստահություն հայտնել նաև, որ ծրագրի իրականացման մասով դրված խնդիրները կլուծվեն սահմանված ժամկետում և բարձր որակով: