ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

1. Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`

info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-11
Ֆաքս` +374 11 62-17-34

2. Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան

kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37
Հասցե` 0010, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 3

16.06.2020

Ի գիտություն` պետծառայողների համար Ադոնցի 6 հասցեում կառուցված բազմաբնակարան շենքային համալիրի շահառուների

Ի գիտություն` Երևան քաղաքի Ադոնցի փողոցի N6 հասցեում կառուցված բազմաբնակարան շենքային համալիրի Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շահառուների.

          Տեղեկացնում ենք, որ համաձայն ՀՀ կառավարության 2016 թվականի նոյեմբերի 18-ի «Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Ադոնցի փողոցի N6 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրի բնակարանների վաճառքի կարգը հաստատելու» N 1209-Ն որոշման` ծրագրի շրջանակներում կառուցված շենքային համալիրի անշարժ գույքերի առուվաճառքի հիմնական պայմանագրերի կնքման գործընթացը սկսելու համար ՀՀ քաղաքաշինության կոմիտեի աջակցությամբ` «Արդշինբանկ» ՓԲ ընկերության կողմից հունիսի 13-ին ավարտվել է անշարժ գույքերի գնահատման գործընթացի կազմակերպումը: Գնահատումը բանկի պատվիրատվությամբ իրականացրել է «Օֆման Մորգիդջ Քոնսալթինգ» ՍՊԸ-ն:

Ծրագրի շրջանակներում թվով 294 շահառուների հետ հիմանական պայմանագրերի կնքման գործընթացը նախատեսվում է մեկնարկել հունիսի 22-ից:

Քաղաքաշինության կոմիտեն ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները նշված գործառույթը իրականացնել` պահպանելով Պարետի որոշմամբ սահմանված հակահամաճարակային կանոնները: