ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

1. Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`

info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-11
Ֆաքս` +374 11 62-17-34

2. Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան

kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37
Հասցե` 0010, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 3

22.06.2020

Աշխատանքային խորհրդակցություն

       ՀՀ կառվարության 04.06.2020թ. N885-Ն որոշմամբ հաստատված՝ հանրային ծառայողներին բնակարանով ապահովման նպատակով Ադոնց 19/8 հասցեում կառուցվող բազմաբանակարան շենքային համալիրի բնակարանների և ավտոկայանատեղերի վաճառքի աշխատանքների կազմակերպման նպատակով Քաղաքաշինության կոմիտեում հրավիրվել է աշխատանքային խորհրդակցություն:
       Նմանատիպ ծրագրի իրականացման նպատակով խորհրդակցությանը քննարկվել է նաև Գրիբոյեդով 48 հասցեում կառուցվելիք բազմաբնակարան շենքային համալիրի մասով ստացված առաջարկի վերաբերյալ Կառավարության համապատասխան որոշման նախագծի մշակման ընթացքը:
       Հաշվի առնելով նոր սկսվող ծրագիրը սեղմ ժամկետում մեկնարկելու կարևորությունը՝ հանձնարարվել է կազմել նախատեսող աշխատանքների ժամանակացույց, ինչը հնարավորություն կտա ծրագրի նախապատրաստական (դիմում հայտերի հավաքագրում, հավակնորդների ցուցակների ձևավորում, վիճակահանության կազմակերպում և այլն) և բուն իրականացման փուլերը կազմակերպել առավել արդյունավետ:
      Քննարկվել են նաև ծրագրով նախատեսված աշխատանքներն արտակարգ դրության պայմաններում իրականացնելու հնարավոր ձևաչափերը: