ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

1. Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`

info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-11
Ֆաքս` +374 11 62-17-34

2. Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան

kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37
Հասցե` 0010, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 3

30.04.2015

Կայացավ պետական ոլորտի ծառայողների բնակարանների երկրորդ փուլի վիճակահանությունը

Այսօր ՀՀ քաղաքաշինության նախարարությունում կայացավ ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 9-ի թիվ 1115-Ն որոշմամբ հաստատված պետական ոլորտի ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի N 6/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրի բնակարանների վիճակահանությունը: Վիճակահանությանը մասնակցել են նշված բազմաբնակարան շենքային համալիրից բնակարան ձեռք բերելու հավակնորդ պետական ծառայողները: 
Համաձայն ՀՀ կառավարության որոշման` վերը նշված ծրագրի շրջանակներում կառուցվող շենքերից բնակարանների բաշխման ու վաճառքի աշխատանքները Հայաստանի Հանրապետության անունից կազմակերպում և ղեկավարում է ՀՀ քաղաքաշինության նախարարությունը՝ ՀՀ ՔՆ <<Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ>> պետական հիմնարկի միջոցով:
Հիշեցնենք, որ բազմաբնակարան շենքում նախատեսված բնակարանների ընդհանուր թիվը 266-ն է, որից 105 բնակարանների
վիճակահանությունը կայացել է 2014 թվականի դեկտեմբերին:
Հավակնորդ բոլոր շահառուները վիճակահանության ընթացքում ընտրել են մեկ բնակարան:
Վիճակահանությունը իրականացվել է հետևյալ մեխանիզմով`
այն բնակարանում, ուր իբրև շահառու եղել է միայն մեկ անձ, ապա նա մեխանիկորեն համարվել է ընտրված, իսկ եթե եղել են երկու և ավելի շահառուներ` շահառուի ընտրությունը կատարվել է վիճակահանության միջոցով: 
Հիշեցնենք, որ բնակարանները կառուցվում են Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի N 6/1 հասցեում, որի մեկ քառակուսի մետրի արժեքը 310 000 հազար դրամ է:
Պետական ծառայողների համար նախատեսված բազմաբնակարան շենքերի կառուցումը արդեն իսկ սկսվել է, որի ավարտը նախատեսվում է 2017 թվականի մարտին, ընդ որում բնակարանները
շահառուներին կհանձնվեն վերանորոգված: