ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

1. Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`

info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-11
Ֆաքս` +374 11 62-17-34

2. Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան

kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37
Հասցե` 0010, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 3

26.12.2018

Աղետի գոտու բնակարանային ապահովման պետական ծրագրի շրջանակներում առաջարկությունների մշակման ժամկետ է սահմանվել հունիսի 30-ը

26.12.2018; http://galatv.am/hy/news/30-89/?fbclid=IwAR1JNRmWlICgg6Iwib7-t7JW3RjhtPXW3K1ykLLh9Al4yFRFQab1PDjSIAE

ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը, անդրադառնալով աղետի գոտու բնակարանային ապահովման պետական ծրագրի իրականացրած աշխատանքներին, նշեց, որ ներկայումս աշխատանքային խմբի առջև դրված է հանձնարարական՝ ամփոփել տվյալները:

«Օրինակ, Գյումրիում 2837 տնակի մասին մեզ տեղեկատվություն է եկել: Եթե վեր ենք լուծում տվյալները, մի բան պարզ է, որ տնակների մեծ մասը մետաղական է, որոնք միանշանակ հեռացման են ենթակա, սակայն կան նաև փայտաշեն և քարապատված տնակներ»,- հավելեց Տանյա Արզումանյանը:

Տանյա Արզումանյանը նշեց, որ հաշվառվում են բոլոր այն տնակները, որոնց բնակիչներն անօթևան են մնացել ամենատարբեր պատճառներով: Այսինքն՝ կապ չունի՝ բնական աղետի, թե բնակարանն օտարելու հետևանքով է: Այս նախաձեռնության նպատակն է նախ ունենալ ամբողջական պատկերը աղետի գոտում առկա տնակների վերաբերյալ:

Տանյա Արզումանյանը նշեց, որ տնակային պայմաններում ապրելու պատճառները տարբեր են: Կան ընտանիքներ, որոնք բնակարանի օտարման հետևանքով են հայտնվել տնակներում: Պատճառներից մեկը նաև ներքին միգրացիան է, երբ հարակից գյուղերից եկել են քաղաք, և տնակները նրանց համար ավելի էժան բնակատեղի են դարձել: Կան դեպքեր, երբ ներընտանեկան խնդիրների պատճառով ընտանիքները տրոհվել են և ապրում են տնակներում:

Ըստ Տանյա Արզումանյանի՝ դեռևս 2002 թվականին ընդունված աղետի գոտու վերականգնման մասին օրենքով ավելի նպատակահարմար է դիտարկվում տարածքային մոտեցման ցուցաբերումը նաև քաղաքաշինական տեսանկյունից:

«Ոչ թե ըստ խմբերի անդրադառնալ, այլ ըստ տարածքների: Այս տարածքը վերցրեցինք, եթե այստեղ կան պետական ծրագրի շահառուներ, պետությունը կատարի իր պարտավորությունը, տարածքը մաքրվի՝ անցնելով հաջորդին»:

Աշխատանքային խումբ ստեղծելու մասին որոշման համաձայն՝ առաջարկությունների մշակման ժամկետ է սահմանվել հունիսի 30-ը: