ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

1. Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`

info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-11
Ֆաքս` +374 11 62-17-34

2. Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան

kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37
Հասցե` 0010, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 3

04.02.2019

Շինարարության ծավալներն աճել են

04.02.2019; https://www.lragir.am/2019/02/05/415218/

2018-ին Հայաստանում շինարարության ոլորտում աշխուժություն է նկատվել, իրականացված շինարարության ծավալները 2017 թվականի համեմատ աճել են 4.5 տոկոսով:

Այդ թվում՝ պետական բյուջեի միջոցներով իրականացված շինարարության ծավալն աճել է 9.8, իսկ միջազգային վարկային ծրագրերով՝ 14.1 տոկոսով: 2018 թվականին գործարկված բնակելի շենքերի քանակը 2017-ի համեմատ աճել է 2.2 անգամ, նախադպրոցական հաստատությունների թիվը՝ 3.0, հանրակրթական ուսումնական հաստատությունների թիվը՝ 5.5 անգամ:

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ ընդհանուր առմամբ՝ 2018 թվականի ընթացքում Հայաստանում իրականացվել են 422 մլրդ 302.0 մլն դրամի շինարարություն, 364 մլրդ 715.6 մլն դրամի շինմոնտաժային աշխատանքներ:

Պետական բյուջեի միջոցներով իրականացված շինարարության ծավալները կազմել են 119 մլրդ 983.1 մլն դրամ, այդ թվում՝ միջազգային վարկային ծրագրերով իրականացվել է 81 մլրդ 881.9 մլն դրամի շինարարություն: Բնակչության միջոցներով 2018-ին իրականացվել է 104 մլրդ 764.4 մլն դրամի շինարարություն: 422 մլրդ 302.0 մլն դրամի ավելի քան կեսը Երևան քաղաքում իրականացված շինարարության շավալն է՝ 220 մլրդ 860.6 մլն դրամ:

Մարզերից ամենամեծ ծավալի շինարարական աշխատանքներ իրականացվել են Արմավիրի մարզում՝ 35 մլրդ 988.3 մլն դրամի, իսկ ամենաքիչ ծավալը Վայոց ձորի մարզում է իրականացվել՝ 10 մլրդ 272.3 մլն դրամի:

Եվ շինարարական, և շինմոնտաժային աշխատանքները 2018-ին ամենաշատն իրականացվել են անշարժ գույքի հետ կապված գործունեության ոլորտում:

Այստեղ 113 մլրդ 590.7 մլն դրամի շինարարություն, 109 մլրդ 798.4 մլն դրամ շինմոտանաժային աշխատանք է իրականացվել: Հաջորդում է տրանսպորտի ոլորտը, որտեղ նախորդ տարի 65 մլրդ 508.0 մլն շինարարական և 61 մլրդ 963.3 մլն դրամի շինմոտնաժային աշխատանք է իրականացվել: