ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

1. Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`

info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-11
Ֆաքս` +374 11 62-17-34

2. Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան

kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37
Հասցե` 0010, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 3

06.02.2019

Երևանում 6 դպրոց կքանդեն

06.02.2019; https://armeniasputnik.am/armenia/20190206/17137401/armenia-yerevan-dproc.html

Հայաստանի դպրոցներից 46–ը վտանգավոր են երեխաների համար: Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց լուծել հարցն ու բացառել կոռուպցիան:

Երևանում 9 բալ ուժգնությամբ երկրաշարժի դեպքում դպրոցների շենքերը պետք է կանգուն մնան: Այս պայմանն ապահովելու համար կառավարությունը մտադիր է քանդել որոշ հին ու խարխլված դպրոցների շենքերը և դրանց փոխարեն կառուցել նորերը: Կառավարությունն այսօր որոշում կայացրեց մինչև 2019թ–ի վերջը սկսել Երևանի Մուրացանի անվան թիվ 18 հիմնական դպրոցի, Երևանի Հակոբ Կոջոյանի անվան թիվ 15 կրթահամալիրի, Երևանի Հ. Կարապենցի անվան թիվ 6 հիմնական դպրոցի, Երևանի «Հերացի» ավագ դպրոցի Երևանի Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 95 միջնակարգ դպրոցի և Երևանի թիվ 116 հիմնական դպրոցի շենքերի ապամոնտաժման աշխատանքները:

Զուգահեռաբար մեկնարկում են նոր շենքերի նախագծման աշխատանքները: Կառավարության նիստում ներկայացնելով որոշումը` Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ հիշյալ շենքերի «տեխնիկական վիճակի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ շենքերում բետոնե շաղախը ժամանակի ընթացքում կորցրել է իր ամրությունը և վերածվել ավազի»:

Տեխնիկական փորձաքննության եզրակացության համաձայն` դրանք ամրացման ենթակա չեն: Արդյունքում որոշվել է դրանցից երկուսը՝ Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 95 միջնակարգ դպրոցն ու Երևանի թիվ 116 հիմնական դպրոցը քանդվել ամբողջապես, մյուս 4-ը՝ մասնակի:

Վարչապետը հետաքրքրվեց, թե հայաստանյան դպրոցներից քանիսն ունեն անվտանգության խնդիր:

Պապիկյանը հայտնեց, որ ուսումնասիրված դպրոցներից 46-ն արդեն խնդրահարույց է համարվել, մյուսներն ուսումնասիրվում են: Այս 46-ից միայն 6-ի հարցերը լուծելու որոշումը զայրացրեց Նիկոլ փաշինյանին: «Եթե գումարը կա, խնդիրը որոշված է, ինչու չենք քայլեր ձեռնարկում»,- ասաց Փաշինյանը:
Նախարարը խոստացավ քննարկել հարցը շահագրգիռ գերատեսչությունների հետ: Ի պատասխան Փաշինյանը նկատեց. «Պետք չէ քննարկել: Պետք է վարկային միջոցներն օգտագործել, նախագիծ մշակել ու անցնել առաջ»:

Վարչապետը բարձրացրեց նաև շինարարության որակի հարցը:
«Այդ շենքերի ճակատին կարծես գրված է պետական շինարարություն: Այս մոտեցումը պետք է փոխել: Հա դե դպրոց է էլի, մեկ է` երեխեքը քանդելու են: Ոչինչ, դուք սարքեք, թող երեխեքը քանդեն»,- ասաց վարչապետը:

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ ՄԱԿ-ի հետ համատեղ նախագծվել են տիպային դպրոցների շենքեր, և նախագծերի մշակման համար լրացուցիչ գումար ծախսելու կարիք չկա:

«Շինարարությունն ամենաատկատատար ոլորտն է: Երբ ասում ենք` կոռուպցիայի դեմ պայքար, սա պետք է այստեղից սկսենք,որովհետև գաջը կարելի է մի քիչ բարակ քսել, ավազը մի քիչ շատ լցնել: Պետական շինարարություն է, կընդունվի, կանցնի»,- ասաց վարչապետը՝ կարևորելով, որ պատվիրատուն պետք է վերահսկի շինարարության որակը:

Վարչապետը հանձնարարեց ամենասեղմ ժամկետներում լուծել դպրոցաշինության խնդիրները, քանի որ խարխուլ շենքերի թիվն ամեն տարի ավելանում է:

Նշենք, որ կառավարության այս որոշումը պայմանավորված է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև իրականացվող Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում նոր դպրոցական շենքերի կառուցման պայմանագրով, որով արդեն իսկ ֆինանսավորվել է 20 դպրոցների շինարարության ֆինանսավորումը: