Կառուցվածք - ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե

ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ

Արամ Ալեքսանդրի Բաբաջանյան
Հեռ.' +374 11 62 17 08 e-mail: arambbj@hotmail.com

Համառոտ կենսագրություն
Ծնվել է 1952 թվականի հունվարի 16-ին ք. Երևան

Կրթություն
1959-1969թթ. Երևանի Պ. Լիսիցիանի անվ. թիվ 34 միջնակարգ դպրոց
1969-1974թթ. Երևանի Կ. Մարքսի անվ. պոլիտեխնիկական ինստիտուտ շինարարական ֆակուլտետի ճարտարապետական բաժին որակավորում՝ ճարտարապետ-քաղաքաշինարար
1994թ. մասնակցել է ԱՄՆ Արիզոնայի պետական համալսարանի և քաղաքների /մարզերի/ կառավարման միջազգային ասոցիացիայի մունիցիպալ կառավարման միջազգային ինստիտուտի և ԱՄՆ-ի կառավարության Միջազգային զարգացման գործակալության /USAID/ և այլ կազմակերպությունների հետ համագործակցության ծրագրերով անցկացված սեմինարներին

Աշխատանքային գործունեություն
1974-1980թթ. Ստեփանավանի շրջանի և քաղաքի գլխավոր ճարտարապետ
1980-1986թթ. Մյասնիկյանի շրջխորհրդի գործկոմում ապա Երևանի քաղխորհրդի գործկոմի ճարտարապետական-հատակագծման գլխավոր վարչությունում ՝ որպես Մյասնիկյանի շրջանի գլխավոր ճարտարապետ
1986թ. Ստեփանավանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ
1991թ. Վերընտրվել է ՀՀ ժողովրդական պատգամավորների Ստեփանավանի քաղաքային խորհրդի նախագահ Ստեփանավանի քաղխորհրդի 19-րդ 20-րդ գումարումների և ՀՀ 1-ին գումարման Ստեփանավանի քաղաքային խորհրդի ժողովրդական պատգամավոր
1990-1995թթ ՀՀ Գերագույն խորհրդի ժողովրդական պատգամավոր
1995-1999թթ. ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր
1997թ. ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ
1998թ. ՀՀ վարչապետի N 691 որոշմամբ նշանակվել է ՀՀ քաղաքաշինական պետական տեսչության պետ ՀՀ քաղաքաշինական պետական գլխավոր տեսուչ
2019թ. հունիսի 26-ին ՀՀ քաղաքաշինության կոմիտեի շինարարության և գիտատեխնիկական նորմավորման վարչության խորհրդական
2019թ. Սեպտեմբերի 13-ին ընտրվել է քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն ԲԲ ընկերության խորհրդի նախագահ
2019թ. սեպտեմբերի 18-ից ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդական

Այլ տվյալներ
1981թ-ից նախկին ԽՍՀՄ և ՀԽՍՀ ճարտարապետների միության անդամ
1993թ. հունիսի 17-ին Ֆրանսիայի Դեսին քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում
ՀՀ վարչապետի 1998թ. դեկտեմբերի 30-ի N 762 որոշման ՀՀ երկրաշարժի գոտում փրկարար և վերականգնողական աշխատանքների ընթացքում պետական և հասարակական-քաղաքական ակտիվ գործունեության համար պարգևատրվել է շնորհագրով և հուշամեդալով
Ամուսնացած է ունի 2 որդի և 1 դուստր: