Անցեք մեզ հետ “մոդելային” կառույց իրականացնելու ճանապարհը  
     
     
  ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԿԻՐԱՌՎՈՂ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ «ՄՈԴԵԼԱՅԻՆ» ՕՐԻՆԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ  
   
   
ՀՀ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ`
«ՄՈԴԵԼԱՅԻՆ» ՕՐԻՆԱԿԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ
 
   
     
Doing Business in Armenia !!!  
   
     
  ՆԱԽՈՐԴ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՋՈՐԴ  
  ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂԻ ՈՒՂԵՑՈՒՅՑ  
  ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ  
     
     
  Ուղեցույցը մշակվել է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կողմից` ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 9-ի N1768-N որոշմամբ հաստատված Հայաստանի գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագրի իրականացման շրջանակներում:  
  “Կառուցապատողի ուցեցույցը” մանրամասնում է Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման ընթացակարգի հաջորդական քայլերը` հղումներ պարունակելով համապատասխան իրավական ակտերին: Այն ամփոփում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 3-ի “Հայաստանի Հանրապետությունում շինարարության օբյեկտների կառուցապատման ընթացակարգերը կանոնակարգելու և մի շարք իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին” N 257-Ն որոշմամբ հաստատված կառուցապատման ընթացակարգերի տարանջատման սկզբունքը` ըստ քաղաքաշինական օբյեկտի ռիսկայնության աստիճանի:  
  Շինարարության օբյեկտները, ելնելով դրանց ծավալից, նշանակությունից, կարևորությունից և բարդությունից, ինչպես նաև մարդկանց և շրջակա միջավայրի անվտանգությունից` ըստ ռիսկայնության աստիճանի դասակարգվել են հինգ կատեգորիաների:  
  Նշված սկզբունքի կիրառումը հնարավոր դարձրեց հասնել կառուցապատման ընթացակարգերի կրճատմանը, միևնույն ժամանակ ապահովելով կառուցվող օբյեկտի հուսալիությունն ու անվտանգությունը: Արդյունքում` կառուցապատման թույլտվությունների տրամադրման գործառույթները կիրականացվեն, տարբերակելով դրանք ըստ կոնկրետ հարցի բարդության և աշխատատարության:  
  Վերանայվել են նաև կառուցապատման ընթացակարգերը սահմանող գրեթե բոլոր օրենսդրական ակտերը (այդ թվում` ՀՀ կառավարության 2002 թվականի oգոuտոuի 29-ի N 1473-Ն, ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 21-ի N 812, ՀՀ կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի N 711-Ն, ՀՀ կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի N 660, ՀՀ կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N 91, ՀՀ կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի N 626-Ն որոշումները):  
  Միաժամանակ, հարկ է նկատի ունենալ, որ ըստ Համաշխարհային Բանկի “Գործարարությամբ զբաղվելը” (www.doingbusiness.org) մեթոդաբանության, երկրների վարկանիշային ցուցանիշները գրանցվում են հաշվի առնելով ոչ միայն օրենսդրությամբ սահմանված պահանջներն ու պայմանները, այլ կառուցապատողների (ռեզիդենտների) հարցման տվյալները:  
  Համոզված ենք, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերի իմացությունն այն անհրաժեշտ նախադրյալներից է, որը լավ ուղեկից կլինի կառուցապատման ծրագրեր իրականացնելու ճանապարհին: