ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄՆ ԸՍՏ
ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ
 
     
  Հայաստանի Հանրապետությունում շինարարության օբյեկտները, ելնելով դրանց ծավալից, նշանակությունից, կարևորությունից և բարդությունից, ինչպես նաև մարդկանց և շրջակա միջավայրի անվտանգությունից` ըստ ռիսկայնության աստիճանի դասակարգվում են հետևյալ հինգ կատեգորիաների:  
     
  I կատեգորիա ցածր ռիսկայնության օբյեկտներ են համարվում Հայաuտանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի "Հայաuտանի Հանրապետությունում շինարարության թույլտվության և քանդման թույլտվության կարգը հաuտատելու մաuին" N 91 որոշման N 2 հավելվածով uահմանված շինարարության թույլտվություն չպահանջող օբյեկտները.  
     
  II կատեգորիա միջին ռիսկայնության օբյեկտներ են համարվում Հայաuտանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի “Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին” N 711-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 4-րդ և 25-րդ կետով սահմանված օբյեկտները.  
     
  III կատեգորիա միջինից բարձր ռիսկայնության օբյեկտներ են համարվում Հայաuտանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի “Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին” N 711-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 9-րդ կետի 3-րդ ենթակետով և 24-րդ կետով սահմանված օբյեկտները.  
     
  IV կատեգորիա բարձր ռիսկայնության օբյեկտներ են համարվում Հայաuտանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի “Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին” N 711-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 9-րդ կետի 2-րդ ենթակետով և 12-րդ կետով սահմանված օբյեկտները.  
     
  V կատեգորիա բարձրագույն ռիսկայնության օբյեկտներ են համարվում Հայաuտանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի “Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին” N 711-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 9-րդ կետի 1-ին ենթակետով և 10-րդ կետով սահմանված օբյեկտները:  
     
     
     
     
  ՆԱԽՈՐԴ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՋՈՐԴ