«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենք
ՀՀ կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի
«Ճարտարապետահատակագծային առաջադրանք տալու կարգը
հաստատելու մասին»
N 1473-Ն որոշում
 
     
  Կառուցապատման ընթացակարգերում առաջին քայլը` Ճարտարապետահատակագծային առաջադրանքի (կամ նախագծման թույլտվության) ստացումն է:  
  Ճարտարապետահատակագծային առաջադրանքը uահմանում է տվյալ տարածքում քաղաքաշինական գործունեության oբյեկտի նախագծային փաuտաթղթերի մշակման պարտադիր պայմանները, պահանջները ու uահմանափակումները, նախագծային փաuտաթղթերի մշակման փուլերը, անհրաժեշտ ելակետային տվյալներն ու քաղաքաշինական օբյեկտի ինժեներական ենթակառուցվածքների (ջրամատակարարում, ջրահեռացում, էլեկտրամատակարարում և այլն) նախագծման տեխնիկական պայմանները,:  
    Օրենսդրությամբ նախատեսված է Ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրման երկու դեպք`  
     
  ԴԵՊՔ ԱՌԱՋԻՆ` երբ կառուցապատման նպատակով է տրամադրվում պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը,  
  Այս դեպքում առաջադրանքի նախագիծը կազմում է սակարկությունների փաթեթի անբաժանելի մասը:  
     
  ԴԵՊՔ ԵՐԿՐՈՐԴ Երբ քաղաքաշինական գործունեություն է իրականացվելու իրավաբանական կամ ֆիզիկական անձին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի (հողամաս, շենք, շինություն) նկատմամբ:  
  Այս դեպքում անշարժ գույքի սեփականատերը (կամ այն փոփոխելու իրավաuությամբ oժտված oգտագործողը) առաջադրանք uտանալու համար համայնքի ղեկավարին ներկայացնում հայտ (N1ձև), եթե նախատեuվող աշխատանքների համար պահանջվում է շինարարության թույլտվություն:  
     
  Բոլոր դեպքերում օբյեկտի ինժեներական ենթակառուցվածքների նախագծման տեխնիկական պայմանները (ջրամատակարարում, ջրահեռացում, էլեկտրամատակարարում և այլն) տրվում են առաջադրանքի հետ միասին և կազմում են վերջինիս անբաժանելի մասը:  
  Համայնքի վարչական uահմաններում առաջադրանքը կառուցապատողին տալիu է համայնքի ղեկավարը:  
  Առաջադրանքի գործողության ժամկետը չի կարող գերազանցել 2 տարին (N 2 ձև):  
  Առաջադրանքով uահմանված ճարտարապետահատակագծային պահանջները չեն կարող հակաuել ՀՀ կառավարության 2001 թվականի մայիuի 14-ի "Բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաuտատման և փոփոխման կարգը հաuտատելու մաuին" N408 որոշմամբ uահմանված կարգով մշակված և հաuտատված գոտևորման նախագծերով սահմանված տվյալ գոտու թույլատրելի oգտագործմանը (կառուցապատմանը):  
  Առաջադրանքն ու դրա անբաժանելի մասը կազմող տեխնիկական պայմանները տրամադրվում են անվճար:  
  Ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրման ժամկետները` ըստ շինարարության օբյեկտների կատեգորիաների  
     
  I կատեգորիա`  Չի պահանջում ՃՀԱ  
  II կատեգորիա` 10-օրյա ժամկետում  
  III կատեգորիա` 15-օրյա ժամկետում  
  IV և V կատեգորիա` 20-օրյա ժամկետում  
     
     
 
  ՆԱԽՈՐԴ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՋՈՐԴ