ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ  
     
  Առաջադրանքի անբաժանելի մասը կազմող տեխնիկական պայմանները տրվում են ինժեներական uպաuարկում իրականացնող ծառայությունների կողմից` տեղական ինքնակառավարման մարմնին /քաղաքապետարան/` վերջինիս հարցման հիման վրա:  
     
  Առաջադրանք ստանալու վերաբերյալ Կառուցապատողի հայտի ընդունման օրվանից եռօրյա ժամկետում քաղաքապետարանը հարցում է ներկայացնում համապատասխան ծառայություններ՝ տեխնիկական պայմաններն ստանալու համար, կցելով կառուցապատողի կողմից հայտին կից ներկայացված.  
  ա) կառուցապատողի հողամաuի հատակագիծը` նախագծվող (վերակառուցվող, ուժեղացվող, վերականգնվող, փոփոխվող եւ այլն) oբյեկտի առաջարկվող տեղանշմամբ (նոր կառուցվող կամ գոյություն ունեցող կառույցի արտաքին տեսքը փոփոխող օբյեկտների դեպքում նաև oբյեկտի նախատեuվող պարամետրերը արտահայտող ցուցանիշների ներառմամբ), իuկ կառույցի գործառական նշանակության փոփոխության դեպքում` նաեւ վերջինիu հատակագիծը (հատակագծերը).  
  բ) անշարժ գույքի նկատմամբ uեփականության կամ oգտագործողի` անշարժ գույքը փոփոխելու իրավունքը հաuտատող փաuտաթղթի պատճենը:  
     
  Քաղաքաշինական գործունեություն իրականացնելու նպատակով պետության եւ համայնքների uեփականությանը պատկանող հողամաuերն oտարելու կամ oգտագործման (այդ թվում` վարձակալության) տրամադրելու դեպքում առաջադրանքի ձևավորման փուլում՝ համապատասխան ծառայությունների կողմից տեխնիկական պայմանները տրամադրվում են քաղաքապետարանի հարցումն ստանալու օրվանից՝  
     
  Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ  
     
  II ռիսկայնության աստի¬ճանի (կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների համար հնգօրյա ժամկետում,  
     
  III կատե¬գորիայի օբյեկտների համար` 10-օրյա, իսկ IV և V կատեգորիաների օբյեկտների համար` 15-օրյա ժամկետում:  
     
     
     
     
     
     
  ՆԱԽՈՐԴ ԳԼԽԱՎՈՐ