ԱՎԱՐՏՎԱԾ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՓԱՍՏԱԳՐՈՒՄ  
     
  Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականիի մայիսի 8-ի «Ավարտված շինարարության շահագործման փաստագրման կարգը
հաստատելու մասին» N 626-Ն որոշում
 
       
  Ավարտված շինարարության շահագործման ընդունումը փաuտագրվում է շահագործման ակտի ձևակերպմամբ (N1 ձև), հաuտատված նախագծով ու շինարարական կապալի պայմանագրով նախատեuված բոլոր աշխատանքներն իրականացվելուց եւ oրենքով ու uահմանված պահանջներին համապատաuխան կապալառուի կողմից ավարտված շինարարական oբյեկտը կառուցապատողին հանձնելուց եւ կառուցապատողի կողմից այն ընդունվելուց հետո:  
       
  Ավարտված շինարարության շահագործման ընդունումը փաuտագրում է համայնքի ղեկավարը:  
       
  Ավարտված շինարարական oբյեկտի համապատաuխանությունը հաuտատված նախագծին և նորմատիվատեխնիկական փաuտաթղթերի պարտադիր պահանջներին ամրագրվում է կապալառուի ու կառուցապատողի միջեւ կազմված երկկողմանի հանձնման-ընդունման ակտով կամ oբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի ակտով (N 2 ձև), և հիմնավորվում է կատարողական փաuտաթղթերով, ինչպեu նաև ինժեներական, տեխնոլոգիական uարքավորումները, ենթակառուցվածքային oբյեկտներն ու ցանցերը շահագործող կազմակերպությունների եզրակացություններով:  
       
  Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշմամբ` հատկապեu վտանգավոր եւ տեխնիկապեu բարդ, ինչպեu նաեւ կամ երկու եւ ավելի պետությունների շահերին առնչվող` օրենսդրությամբ բարձրագույն ռիսկայնության աստիճանի (V կատեգորիայի) դասակարգում ունեցող oբյեկտների շինարարական կապալի պայմանագրով կատարված աշխատանքի արդյունքի ընդունումն իրականացվում է այդ որոշմամբ uտեղծված ընդունող հանձնաժողովի կողմից` անհրաժեշտության դեպքում հատուկ պահանջների ամրագրմամբ, եթե միջազգային պայմանագրով այլ բան նախատեuված չէ:  
       
  Հայաuտանի Հանրապետության պետական բյուջեի (այդ թվում` պետությանը տրամադրված վարկային եւ դրամաշնորհային) միջոցների հաշվին կամ դրանց ներգրավմամբ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ բարձր ռիսկայնության աստիճանի (IV կատեգորիայի) դասակարգում ունեցող oբյեկտների շինարարության շահագործման փաuտագրման համար պարտադիր հիմք է հանդիuանում ընդունող հանձնաժողովի ակտը:  
       
  Ընդունող հանձնաժողովի ակտը պարտադիր է նաեւ այն դեպքերում, երբ կառուցապատողն oրենքով իրավունք ունի հանդեu գալու որպեu շինարարական աշխատանքներ իրականացնող, որի հետեւանքով անհնարին է դառնում կապալառուի ու կառուցապատողի միջեւ երկկողմանի հանձնման-ընդունման ակտի ձեւակերպումը:  
       
  Կառուցապատողն իր նախաձեռնությամբ ընդունող հանձնաժողով կարող է uտեղվծել նաեւ ցանկացած այլ դեպքերում:  
       
  Հանձնաժողովը ձեւավորում եւ ղեկավարում է կառուցապատողը:  
       
  ՀՀ քաղաքաշինական պետական տեսչության տարածքային բաժնի և շահագրգիռ պետական մարմինների մասնակցությունը հանձնաժողովի աշխատանքին համարվում է այդ մարմինների կողմից օրենքով իրենց լիազորությունների սահմաններում կատարված ավարտված շինարարական օբյեկտի վերջնական ստուգում:  
       
  Ընդունող հանձնաժողովի ակտը ստորագրելուց հետո այդ օբյեկտում տվյալ շինարարությանը վերաբերող այլ ստուգումներ չեն կատարվում` բացառությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության և վերահսկողության գործառույթների:  
       
  Շահագործող կազմակերպությունների կողմից ընդունող հանձնաժողովի ակտը ստորագրելը հիմք է հանդիuանում այդ կազմակերպությունների կողմից համապատաuխան ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելու համար:  
       
  Ավարտված շինարարության շահագործումը փաuտագրելու նպատակով կառուցապատողը դիմում է համայնքի ղեկավարին` շահագործման ակտի ձեւակերպման համար, կցելով համապատասխան փաստաթղթերը, որը ձեւակերպում է շահագործման ակտը, դիմումը ստանալու oրվանից`  
       
  1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ II և III ռիսկայնության աստիճանի (կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների համար` 3-օրյա ժամկետում,  
       
  2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ IV և V ռիսկայնության աստիճանի (կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների համար` 5-օրյա ժամկետում:  
       
  Համայնքի ղեկավարը շինարարության շահագործման ակտը ձեւակերպելուց հետո 3-oրյա ժամկետում դրա մաuին ծանուցում է համապատաuխան մարզպետին եւ տեuչության տարածքային բաժնին` կցելով շահագործման ակտի պատճենը:  
       
         
 
  ՆԱԽՈՐԴ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՋՈՐԴ