Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում տեղի է ունեցել հունահռոմեական ոճի ըմբիշներ Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոցի հիմնարկեքի արարողությունը, որին ներկա է գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ապրիլի 20-ին տեղի է ունեցել աշխարհահռչակ բռնցկամարտիկ Արթուր Աբրահամի անվան մանկապատանեկան մարզահամալիրի հիմնարկեքի արարողությունը, որին ներկա է եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Միջոցառմանը մասնակցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, Արթուր Աբրահամը և այլք։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, Քաղաքաշինության կոմիտեն, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը համատեղ ՃՇՀԱՀ-ի և հայաստանյան մի քանի այլ բուհերի ուսանողների համար կազմակերպել էին ճանաչողական այց Սյունիքի մարզ՝ ծանոթանալու մարզում իրականացվող խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքին:
400 քառակուսի մետրից փոքր հողամասերում բնակելի տուն կառուցելու սահմանափակումը հանվել է։ Քաղաքաշինության կոմիտեն փոփոխություն է կատարել «Քաղաքաշինություն. քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմերում։ Արդյունքում քաղաքացիները կարող են տուն կառուցել մինչև 400քմ բնակելի կառուցապատման նշանակության տնամերձ հողամասում՝ ապահովելով մուտքի-ելքի պատշաճ ճանապարհ, պահպանելով հակահրդեհային պահանջները, կառուցապատման առավելագույն տոկոսը և քաղաքաշինական այլ նորմերը։
Քաղաքաշինության կոմիտեն պարզեցրել է անհատական բնակելի տների կառուցման ընթացակարգը։ Թվային հարթակի միջոցով քաղաքացիները կկարողանան սեղմ ժամկետներում ստանալ տուն կառուցելու համար անհրաժեշտ թույլատվական փաստաթղթերը։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը հունվարի 26-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ամփոփել է 2025 թվականին կոմիտեի գործունեությունը, կատարված բարեփոխումները և ներկայացրել նոր նախաձեռնությունները։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր կատարած այցի ժամանակ ծանոթացել է իրականացված և ընթացիկ ծրագրերին: Կոտայքի մարզում վարչապետն այցելել է Հրազդանի «Մոդուլային» տիպի 144-տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզ, որը կառուցվել է Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ պետբյուջեի միջոցներով։ Ծրագրի ընդհանուր արժեքը 929 մլն դրամ է։
Նորություններ
Տավուշի մարզ կատարած այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բագրատաշեն բնակավայրում ներկա գտնվել «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ նորակառույց մանկապարտեզի բացման արարողությանը: 1293քմ ընդհանուր մակերեսով մսուր-մանկապարտեզը կառուցվում է Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ։
Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում տեղի է ունեցել հունահռոմեական ոճի ըմբիշներ Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոցի հիմնարկեքի արարողությունը, որին ներկա է գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը Տավուշի մարզում այցելել է Բագրատաշենի մոդուլային մսուր-մանկապարտեզ, որը կառուցվում է կոմիտեի համակարգմամբ։ 144 երեխայի համար նախատեսված, մետաղական կոնստրուկցիաներով և սենդվիչ պանելներով մսուր-մանկապարտեզի շինարարությունն ավարտված է. կատարվում են վերջին աշխատանքները։
Բազմաբնակարան շենքերի կառավարիչների վերապատրաստումն սկսված է։ Քաղաքաշինության կոմիտեի հայտարարած ծրագրի շրջանակում վերապատրաստման դասընթացներ են իրականացնում երկու կազմակերպություն:
Ավարտվել է Հայաստանում էներգաարդյունավետության խթանմանն ուղղված ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի՝ շուրջ մեկ տասնամյակ իրականացված նախաձեռնությունը։