Քննարկվեցին հայ-ռուսական համագործակցության ուղիները
«EXPO-RUSSIA ARMENIA 2014» И «ЕРЕВАНСКИЙ БИЗНЕС-ФОРУМ ցուցահանդեսի կազմակերպիչների առաջարկությամբ ՀՀ քաղաքաշինության նախարարությունումում կազմակերպվեց կլոր սեղան-քննարկում, որին մասնակցում էին հոկտեմբերի 22-24-ը Երևանում կազկակերպված բիզնես ֆորումի ներկայացուցիչները: Կլոր սեղան-քննարկմանը մասնակցել են նախարարի գլխավոր խորհրդական Ալեքսան Կարապետյանը, նախարարության աշխատակիցներ, տարբեր շինարարական կազմակերպություների ներկայացուցիչներ:
Հանդիպման հիմնական նպատակն էր Ռուսաստանի Դաշնության կառավարության և Հայաստանի Հանրապետության միջև, ԱՊՀ անդամ երկրների միջպետական ինովացիոն համագործակցության ծրագրի քննարկումը, ինչպես նաև հետագա համգործակցության հեռանկարները:
«Сибирь – Развитие» ընկերության գլխավոր տնօրեն Ս. Նիկիֆորովը հանդես եկավ զեկույցով` ներկայացնելով նորարար համալիր մոտեցումներով կառույցի շինարարության ընթացքը:
Քննարկվեցին ցուցահանդեսին ներկայացված բազմաթիվ նոր տեխնոլոգիաներով մշակված տարբեր շինարարական նյութեր, որոնք չեն ենթարկվում ջերմային փոփոխությունների և կոռոզաիայի:
Ձեռք բերվեց պայմանավորվածություն հետագա համագործակցության, նոր ցուցահանդեսների կազմակերպման և մասնագետների վերապատրաստման շուրջ: