Հայրենասիրությունը խոսքով չի լինում, այլ գործի և շրջապատի հանդեպ պատասխանատվությամբ
Այսօր ԵՃՇՊՀ-ում կյացած հոգաբարձուների նիստի ընթացքում, որին մասնակցում էր նաև ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, փակ, գաղտնի քվեարկության արդյունքում «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնակատար Գագիկ Գալստյանը միաձայն ընտրվել է ռեկտորի պաշոնում:
Շնորհավորելով Գագիկ Գալստյանին ռեկտորի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ ՀՀ քաղաքաշինության նախարարություն – Հայաստանի Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարան համագործակցությունը առաջիկա տարիներին նոր որակով կշարունակվի:
Անդրադառնալով Գ. Գալստյանի մարդկային և պրոֆեսիոնալ հատկանիշներին, քաղաքաշինության նախարարը նշել է. <<Բարձր պրոֆեսիոնալ որակներ ունեցող, մինչև վերջ իր վրա պատասխանատվություն վերցնող, գիտական ասպարեզում` նոր լաբորատորիաների, նոր տեխնոլոգիաների մեջ մեծ ներդրումներ ունեցող մարդ է, ի վերջո, նա անկախ Հայաստանի շինարարության զարգացման մեջ իր մեծ ավանդն ունի: Այս ամենով հանդերձ` համեստ և չափազանց պարկեշտ անձնավորություն է, ինչի համար էլ մեծ հեղինակություն է վայելում: Հայրենասիրությունը խոսքով չի լինում, այլ գործի նկատմամբ և այդ գործի հետ առնչվող մարդկանց հանդեպ պատասխանատվությամբ>:
ՀՀ քաղաքաշինության նախարարությունը միանում է շնորհավորանքներին և նորանշանակ ռեկտորին մաղթում արդյունավետ աշխատանք: