Տեղեկատվություն
-
Նորություններ
-
Տեղեկատվության տրամադրում
-
Հայտարարություններ
-
Անձնակազմի կառավարում
-
Գնումներ
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանին։
Հանդիպման ընթացքում Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարը Հանրապետության նախագահին է ներկայացրել քաղաքաշինության ոլորտում իրականացվող ընթացիկ ծրագրերը, զարգացման առաջնահերթությունները, ինչպես նաև նախատեսվող բարեփոխումների հիմնական ուղղությունները։
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել երկրի տարածքային համաչափ զարգացման, նոր բնակավայրերի և բնակելի միջավայրի ձևավորման, սեյսմիկ անվտանգության բարձրացման, ինչպես նաև քաղաքաշինական փաստաթղթերի բարելավման գործընթացներին։
Նախագահ Խաչատուրյանը կարևորել է ոլորտում համակարգային ու ռազմավարական մոտեցումների իրականացումը՝ նպատակ ունենալով ապահովել արդյունավետ և կայուն զարգացում։