Տեղեկատվություն
-
Նորություններ
-
Տեղեկատվության տրամադրում
-
Հայտարարություններ
-
Անձնակազմի կառավարում
-
Գնումներ
Գեղարքունիքի մարզի Աստղաձոր բնակավայրում կառուցվել է մսուր-մանկապարտեզ
Գեղարքունիքի մարզ կատարած այցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մարտունի համայնքում այցելել է Աստղաձոր բնակավայրի «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ նորակառույց մսուր-մանկապարտեզ։ Մանկապարտեզը կառուցվել է Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ։

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 927 մլն դրամ։ Կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը ներկայացրել է, որ արդյունքում շահագործման է հանձնվել մեկհարկանի, 1290քմ ընդհանուր մակերեսով, 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի նոր շենքը, բարեկարգվել է բակը, տեղադրվել են 20 կվտ հզորությամբ ֆոտովոլտային կայան և արևային ջրատաքացուցիչներ։








