Հրապարակվել են էներգաարդյունավետ շինարարության խթանմանն ուղղված ուղեցույցներ
Քաղաքաշինության կոմիտեի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի և Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի համագործակցությամբ հրապարակվել են «կանաչ» քաղաքաշինության և էներգաարդյունավետության խթանմանն ուղղված ուղեցույցներ։
Օրերս կայացել է խորհրդատվական նյութերի շնորհանդեսը, որի ընթացքում ելույթով հանդես են եկել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, ՀԲ Հայաստանի գրասենյակի ղեկավար Ֆաբրիցիո Ձարկոնեն։
Միջոցառման մասնակից պետական մարմինների, մասնագիտական միությունների, ակադեմիական շրջանակների և մասնավոր հատվածի ներկայացուցիչներին ներկայացվել են հետևյալ հրատարակությունները.
- «Հայաստանի համար կանաչ շենքերի նախագծման ուղեցույց»
- «Հայաստանի Հանրապետությունում նոր կառٳցվող և վերակառٳցվող բնակելի, հասարակական և արտադրական շենքերի պատող կոնստրٳկցիաների ջերմաﬔկٳսացման տեխնիկական լٳծٳﬓեր» խորհրդատվական ձեռնարկ
- Ջերմամեկուսիչ նյութերի տվյալների շտեմարան։

Տեխնիկական լուծումների ձեռնարկը և Կանաչ շենքերի նախագծման ուղեցույցը հաստատվել են ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2025թ. նոյեմբերի 11-ի համապատասխանաբար 198-Ա և 199-Ա հրամաններով ու տեղադրված են կոմիտեի www.minurban.am կայքի «Իրավական ակտեր» բաժնի, «Նորմատիվատեխնիկական փաստաթղթերի ցանկ» ենթաբաժնում՝ «Էներգաարդյունավետություն և էներգախնայողություն. ջեմամեկուսացում» խորագրի ներքո։

Ճարտարապետների, ինժեներների, շինարարների, համայնքների և բնակիչների համար գործնական այս ուղեցույցների նպատակն է նպաստել էներգաարդյունավետ նախագծմանը, բարելավել շենքերի ջերմամեկուսացում գործառույթները և աջակցել բնապահպանական առումով պատասխանատու շինարարական մոտեցումների ներդրմանը Հայաստանում։
Խորհրդատվական նյութերը միտված են Հայաստանի՝ Փարիզի համաձայնագրի, Ցածր արտանետումների երկարաժամկետ զարգացման ռազմավարության և երկրի դիմակայուն ու ներառական աճի առավել լայն նպատակների իրականացմանը։