Տեղեկատվություն
-
Նորություններ
-
Տեղեկատվության տրամադրում
-
Հայտարարություններ
-
Անձնակազմի կառավարում
-
Գնումներ
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից գիտատեխնիկական խորհրդի նիստ
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի գլխավորությամբ կայացել է գիտատեխնիկական խորհրդի հերթական նիստը։ Դիտարկվել են Երևանում և Կոտայքի մարզում մի քանի բնակելի շենքի և հասարակական նշանակության կառույցի նախագծային փաստաթղթերի մշակման համար հատուկ տեխնիկական պայմանները։
Քննարկում է ծավալվել նաև շենքերի և կառուցվածքների սեյսմակայունության բարձրացմանն ուղղված տեխնոլոգիաների վերաբերյալ։
