-
Նորություններ
-
Տեղեկատվության տրամադրում
-
Հայտարարություններ
-
Անձնակազմի կառավարում
-
Գնումներ
Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայի մրցանակաբաշխությանը մասնակցելու հնարավորություն՝ համայնքների համար
Քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչներն Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում հանդիպել են ՀՀ համայնքապետարանների ներկայացուցիչների հետ։
Կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը տեղեկացրել է, որ Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայի 25-ամյակի շրջանակում նախատեսված է մրցանակաբաշխություն՝ լանդշաֆտների պաշտպանության, կառավարման և պլանավորման ուղղությամբ կատարված աշխատանքի համար, որին կարող են մասնակցել կոնվենցիայի կողմ հանդիսացող պետությունները։ Նա ներկայացրել է մասնակցության կարգը, պայմանները և հիմնական չափորոշիչները, որոնցով գնահատվելու են հայտերը։ Նախատեսվում է, որ յուրաքանչյուր համայնք կոմիտե կներկայացնի կատարված աշխատանքների օրինակներ, որոնց համատեղ ուսումնասիրման արդյունքում կընտրվեն մրցույթին ներկայացվող տարբերակները։
Հանդիպման ընթացքում համայնքապետարանների ներկայացուցիչները նաև հնարավորություն են ունեցել՝ կոմիտեի պատասխանատուների հետ քննարկելու քաղաքաշինական մի շարք հարցեր ու խորհրդատվություն ստանալու օրենսդրության և ընթացակարգերի վերաբերյալ։