Տեղեկատվություն
-
Նորություններ
-
Տեղեկատվության տրամադրում
-
Հայտարարություններ
-
Անձնակազմի կառավարում
-
Գնումներ
Ներքին Սասնաշենի դպրոցի շինարարությունն ընթանում է առաջանցիկ տեմպով
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը շրջայց է կատարել Արագածոտնի մարզի Ներքին Սասնաշեն գյուղի միջնակարգ դպրոցի շինարարական հրապարակ՝ դիտարկելու կատարված աշխատանքները։

Նոր կառուցվող դպրոցի շինարարության հիմնական մասն արված է։ Աշխատանքներն ընթանում են առաջանցիկ տեմպով։ Եղանակային պայմաններից կախված՝ կատարվում են նաև բարեկարգման աշխատանքները։

288 երեխայի համար նախատեսված դպրոցը բաղկացած է 4 մասնաշենքից։ Ուսումնական մասնաշենքերից բացի դպրոցն ունի մարզադահլիճ, հանդիսությունների սրահ, նաև խաղադաշտ, մարզահրապարակ, արևային ֆոտովոլտային կայան։
