-
Նորություններ
-
Տեղեկատվության տրամադրում
-
Հայտարարություններ
-
Անձնակազմի կառավարում
-
Գնումներ
Քաղաքացիներին ներկայացվել են բարձրաձայնված հարցերի հնարավոր լուծումները
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը կոմիտեում անցկացրել է քաղաքացիների հերթական ընդունելությունը։

Կոմիտեի նախագահը, տեղակալները, խորհրդականը և պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարները լսել են քաղաքացիների հարցերը, որոնք վերաբերել են հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխություններին, քաղաքաշինության բնագավառի մասնագետների հավաստագրմանն ու շարունակական մասնագիտական զարգացմանը։

Քաղաքացիներին ներկայացվել են բարձրաձայնված հարցերի հնարավոր լուծումները։
Կոմիտեի նախագահը մասնագիտական ստորաբաժանումներին հանձնարարել է ընդունելությանը մասնակցած քաղաքացիներին մանրամասն ներկայացնել ընթացակարգը և աջակցել անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը կազմելու և իրավասու մարմիններ ներկայացնելու հարցում։ Եղիազար Վարդանյանը վստահեցրել է՝ կոմիտեն հետևողական է լինելու, որ քաղաքացիները կարողանան իրացնել իրենց սեփական տարածքում տուն կառուցելու օրինական իրավունքը։




