Տեղեկատվություն
-
Նորություններ
-
Տեղեկատվության տրամադրում
-
Հայտարարություններ
-
Անձնակազմի կառավարում
-
Գնումներ
Քաղաքաշինության կոմիտեի երկարամյա աշխատակից Հասմիկ Հովհաննիսյանը պարգևատրվել է շնորհակալագրով
Քաղաքաշինության կոմիտեի երկարամյա աշխատակից Հասմիկ Հովհաննիսյանին ծննդյան 60-ամյակի առթիվ շնորհավորել է կոմիտեի ղեկավար անձնակազմը: Քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանով երկարամյա և բեղմնավոր աշխատանքային գործունեության համար, ինչպես նաև ծննդյան 60-ամյակի առթիվ քարտուղարության պետ Հասմիկ Ռուբիկի Հովհաննիսյանը պարգևատրվել է շնորհակալագրով։

Հասմիկ Հովհաննիսյանը կոմիտեում աշխատում է արդեն 27 տարի։ Քաղաքաշինության նախարարությունում առաջին քայլերն սկսել է կադրային ծառայությունից 1998 թվականին։ 2004 թվականի նոյեմբերից նշանակվել է քարտուղարության պետ։

Քաղաքաշինության կոմիտեի ողջ անձնակազմը Հասմիկ Հովհաննիսյանին մաղթում է առողջություն՝ նույն եռանդով շարունակելու համատեղ ճանապարհը և գրանցելու աշխատանքային նոր հաջողություններ: