-
Նորություններ
-
Տեղեկատվության տրամադրում
-
Հայտարարություններ
-
Անձնակազմի կառավարում
-
Գնումներ
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են urban.e-gov.am հարթակին առնչվող հարցեր
Քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ կոմիտեում կայացել է հանդիպում Երևանի քաղաքապետարանի, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի և «Վի Իքս Սոֆթ» ՍՊԸ ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են urban.e-gov.am միասնական թվային հարթակով կառուցապատման թույլտվությունների տրամադրման գործընթացում տեսչական մարմնի և քաղաքապետարանի գործառույթներին առնչվող հարցեր։
Հանդիպման ընթացքում ընդգծվել է հարթակում ներգրավված բոլոր կառույցների կողմից ՀՀ կառավարության 2015թ. մարտ 19-ի 596-Ն որոշման պահանջներով առաջնորդվելու, սահմանված ժամկետները պահպանելու կարևորությունը։ Անդրադարձ է եղել նաև հարթակում դիմումների հետագծելիության հնարավորությանը, որի շնորհիվ քաղաքացիների և կազմակերպությունների համար առավել տեսանելի են դարձել հայտերի ուսումնասիրման փուլերը։
Քաղաքաշինության կոմիտեի և հարթակը սպասարկող ընկերության մասնագետները դիտարկել են հանդիպման մասնակիցներին հետաքրքրող բոլոր հարցերը։ Նշվել է, որ urban.e-gov.am միասնական հարթակի կատարելագործման և բարելավման աշխատանքները շարունակվելու են՝ ապահովելով բոլոր համայնքներում հարթակի անխոչընդոտ կիրառությունը։