Տեղեկատվություն
-
Նորություններ
-
Տեղեկատվության տրամադրում
-
Հայտարարություններ
-
Անձնակազմի կառավարում
-
Գնումներ
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը և Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարը շրջայց են կատարել Մարալիկի N 1 դպրոց
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը և Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը շրջայց են կատարել Մարալիկի N 1 դպրոց։

Կոմիտեի մասնագետների, համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների և կապալառու ընկերության ներկայացուցիչների հետ նրանք դիտարկել են դպրոցի տեխնիկական վիճակը նախատեսվող շինարարությունից առաջ։ Անհրաժեշտ միջամտության աստիճանը հստակեցնելու նպատակով որոշվել է կազմակերպել մասնագետների լայն կազմով ևս մեկ այց՝ տեղում գնահատելու փաստացի իրավիճակը և տեխնիկական վիճակի եզրակացությունը։ Հաջորդիվ քննարկումների արդյունքում միայն որոշում կկայացվի դպրոցի շենքի վերանորոգման կամ հիմնանորոգման նպատակահարմարության վերաբերյալ։







