-
Նորություններ
-
Տեղեկատվության տրամադրում
-
Հայտարարություններ
-
Անձնակազմի կառավարում
-
Գնումներ
Շիրակի մարզում վարչապետն այցելել է Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ կառուցված դպրոց
Շիրակի մարզ կատարած այցի ընթացում ՀՀ վարչապետը եղել է Ամասիա խոշորացված համայնքի Արեգնադեմ բնակավայրի նորակառույց դպրոցում։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը ներկայացրել է դպրոցի շենքի կառուցման և տարածքի բարեկարգման գործում կիրառված մոտեցումները, ստեղծված պայմանները։ Ծրագիրն իրականացվել է պետական բյուջեի միջոցներով Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ։
Վարչապետը շնորհակալություն է հայտնել դպրոցի կառուցման բոլոր մասնակիցներին, հաջողություն մաղթել ուսուցիչներին և աշակերտներին։ Երկրի ղեկավարը կարևորել է դպրոցաշինության ծրագրերի պատշաճ իրականացումը, ինչպես նաև նորակառույց ուսումնական հաստատությունները նոր գույքով ապահովելու անհրաժեշտությունը:
Մանրամասները՝ https://www.primeminister.am/hy/domestic-visits/item/2025/05/30/Nikol-Pashinyan-visit-to-Shirak/
Լուսանկարներ՝ https://www.minurban.am/hy/photos/photos/Varchapet_Shirak_ayc